News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Գենարալ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կինը՝ Նազիկ Ամիրյանը չի այցելել ամուսնուն։ Այս մասին Ամիրյանն ասաց այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում։

«Չեմ այցելել, չի թույլատրվում»,-ասաց նա։

Ամիրյանն ասաց, որ Դատախազության պահվածքին բացասական է վերաբերում․

«Ամբողջ ընթացքը մենք միասին ենք անցել այս ճանապարհը, ենթադրում եմ, որ բոլորս միշտ տեսել եք՝ պաշտպանական կողմը ինչ հարցեր է բարձրացրել, իսկ Դատախազությունն ինչպիսի վարքագիծ է դրսևորել։ Դատախազությունն իրեն անկանխատեսելի հետևանքներից ազատելու համար միջնորդություն է անում, բայց ուղղորդում է դատավորին ինչ որոշում կայացնի։ Ասում է՝ կայացրեք այնպիսի որոշում, որ հանրապետությունից դուրս չգա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի հունվարի 15-ին «Նաիրի» ԲԿ-ից ՀՀ դատախազություն գրություն է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակի հետ կապված հարցի կարևորությունն ու հրատապությունը՝ առաջին ատյանի դատարանը որոշել է արտահերթ նիստ հրավիրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ֆոտոռեպորտաժներ