News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առանց մեկնաբանության սգում ենք: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին:

«Չեմ կարող մեկնաբանել, դուք գիտեք` ինչ տեղի ունեցավ, առանց մեկնաբանության սգում ենք: 2 տարի աշխատել ենք, պարկեշտ մարդ, ազնիվ մարդ, կիրթ մարդ, թե ինչ կատարվեց, չենք հասկանում, մարմինները կպարզեն»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով նախկին ԱԱԾ տնօրենը ինքնասպանության հակված մարդ էր, նա պատասխանեց, որ չի կարող ասել․ «Անհնար է դա ասել եւ այդ ամենը կպարզեն քննչական մարմինները»:

Լրագրողի հարցին, թե արդյոք այս դեպքերը կապված են «Մարտի 1-ի» գործով դատավարության եւ այլ գործերի հետ, նա ասաց, որ չի կարծում. «Կոնկրետ Կուտոյանի հետ ոչ մի հարց չկա, որովհետեւ իրեն ոչ մի անգամ ոչ կանչել են, ոչ էլ էդ հարցերում մասնակցել է: Ինքը շատ ազնիվ, պարկեշտ մարդ է եղել ե՛ւ իր աշխատանքում, ե՛ւ դրսում, եթե ինչ-որ մի բան եղել է, իհարկե, կբացահայտվի»:

Նշենք, որ ԱԱԾ 39-ամյա նախկին տնօրենի հոգեհանգստին մասնակցում են նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ,ԲՀԿ, ԼՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ