News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 17-ին աշխատակազմի կազմակերպած կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացրել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը, որը գործում է Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգում առկա են 300-ից ավելի հարցեր եւ պատասխաններ ազատությունից զրկված անձանց իրավունքների վերաբերյալ։ Այն մշակվել է Եվրոպական միության «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։

Ավտոմատացված համակարգն ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի՝ կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ՝ հայերեն եւ անգլերեն։

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ