News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը դատապարտել է Վրաստանի իշխանությունների հակահայ քաղաքականությունը՝ Ջավախքի հայ ազգաբնակչության նկատմամբ:

Սեպտեմբերի 26-ից 29-ը Հայաստանում կայացել է ՍԴՀԿ հերթական 19-րդ համագումարը, որին մասնակցել են Հայաստանի եւ Սփյուռքի հայաշատ տարբեր քաղաքներից ժամանած պատվիրակներ:

Կուսակցությունն իր տարածած հայտարարության մեջ անդրադարձել է հայությանը հուզող մի շարք խնդիրների: Մասնավորապես հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ հնչակյանները նշել են, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս չի կարող անտեսել պատմության դառը փորձը: «Մեկնելով այս իրողությունից` ՍԴՀԿ-ը մերժում է Թուրքիայի հետ ներկա սահմանները ընդունող որեւէ արձանագրություն, մերժում է թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ հայ եւ թուրք պատմաբաններից բաղկացած ցանկացած հանձնաժողով»,- նշել են հնչակյանները, իսկ ԼՂ կարգավորման գործընթացի մասով էլ նկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի համաձայն. « Համագումարն անընդունելի է համարում մեզ պարտադրվող Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են միակողմանի զիջումներ հայկական կողմից: Համագումարը համարում է, որ Արցախի համար ոչ նպաստավոր այս առաջարկները հետեւանք են բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դուրս մղման»:

ՍԴՀԿ-ն անդրադարձել է նաեւ ջավախքի խնդիրներին եւ լուրջ մտահոգություն հայտնել: «Վրացական իշխանությունների վարած ազգայնամոլ քաղաքականությունը դրսեւորվում է հայ բնակչության քաղաքացիական իրավունքների ոտնահարմամբ: Ջավախքում հետեւողականորեն արգելափակվում են հայության ազգային համախմբանը ուղղված բոլոր ճիգերն ու քայլերը: ՍԴՀԿ-ն դատապարտում է վրացական իշխանությունների հակահայ քաղաքականությունը եւ զորավիգ է կանգնում ջավախահայության իրավունքներին»,- ասված է հայտարարության մեջ:

Քննարկելով Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը, համագումարն արձանագրել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարության միջազգային չափանիշներից հեռու: «Հայաստանում այսօր առկա են օրինականության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, սոցիալական արդարության եւ ազատ մրցակցության սկզբունքների լուրջ ոտնահարումներ: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ վերոնշյալ խնդիրները կարելի է լուծել միայն հասարակության վստահությունը վայելող իշխանության միջոցով»,- նշել են հնչակյանները եւ հավելել, որ կուսակցությունը «Հայաստանում շարունակելու է ձգտել վերականգնելու ժողովրդավարությունը, օրինականությունը եւ սահմանադրական կարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ