News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունների, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դրանց թվում են՝

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 118, միաձայն),

«Իրավանորմատիվային ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 121, միաձայն),

«Պետական ծառայության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 120, միաձայն),

«Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 112, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5),

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 97, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 1),

Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 120, միաձայն),

Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 120, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք օրինագծերի:

Դրանց թվում են՝

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 120, միաձայն),

Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 81, դեմ՝ 37, ձեռնպահ՝ 2),

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 119, միաձայն),

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 99, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 1),

«Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանդրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 119, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1),

«Պետական պարգեւների մասին» օրինագիծը (կողմ՝ 83, դեմ՝ 19, ձեռնպահ 19):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ