News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 21-ին երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագիծը, որը վերաբերում է զինծառայողների ինքնասպանություններին զինծառայության ժամանակ։

Իր զորամասի տարածքում կամ զինծառայության կրման մեկ այլ վայրում զինծառայողին ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքների հնչեցման, բռնության եւ դաժան վերաբերմունքի դրսեւորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ինքնասպանության հասցնելը կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ։ Եթե այս գործողությունները կատարվեն մի խումբ անձանց, սպայի, հրամանատարի, մի ենթակայի հանդեպ մյուսի, պարբերաբար նույն անձի հանդեպ, ապա ազատազրկման ժամկետը 6-9 տարի կլինի։  Զինծառայողին իր զորամասի տարածքում կամ զինվորական ծառայության այլ վայրում ոչ միտումնավոր կամ գիտակցված սպառնալիքներ հնչեցնելու, բռնության եւ դաժան վերաբերմունքի դրսեւորման կամ նրա պատվի ու արժանապատվության նվաստացման միջոցով ոչ միտումնավոր ինքնասպանության հասցնելը պատժվում է 6-12 տարի ազատազրկմամբ։ Նույն գործողությունները՝ կատարված անձանց խմբի, ենթակայի հանդեպ հրամանատարի կողմից, կամ մարտական հերթապահություն կատարելիս, պատժվում են 7-13 տարի ազատազրկմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ