News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հաստատել է, որ Չինաստանի հետ առեւտրային պատերազմի շրջանակում մտցված տուրքերի մեծ մասը կմնա ուժի մեջ Պեկինի հետ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, տեղեկացնում է Reuters-ը։

Նա ավելացրել է, որ այդ բանակցությունները կսկսվեն շատ շուտով։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ The Wall Street Journal թերթի հարցազրույցում ասել էր, որ Չինաստանի հետ առեւտրային գործարքի երկրորդ մասը պարտադիր չէ, որ դառնա «մեծ պայթյուն», որը վերջ կդնի բոլոր գործող տուրքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ