News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Եվրոպային խորհուրդ է տվել անկախ գործել, այլ ոչ թե տրվել ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին նա գրել է Twtter-ում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սեփական ազնվությունը վաճառելուց եւ ցանկացած օրինական հիմք կորցնելուց հետո ԱՄՆ-ը սպառնում է նոր մաքսատուրքերով: Ավելի լավ կլինի, եթե ԵՄ-ը սկսի իր ինքնիշխանությունը դրսեւորել»,- գրել է նա:

Զարիֆի խոսքով՝ երբ անցած շաբաթ «եվրաեռյակը»՝ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիան, «վաճառեց գործարքի մնացորդները» ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար, ինքը նախազգուշացրեց, որ այդպիսով «միայն գրգռում եք ամերիկյան վարչակազմի ախորժակը»:  

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման վրա մաքսատուրքեր մտցնելու մտադրության լրջության մասին, եթե կողմերին չհաջողվի առեւտրային համաձայնագիր կնքել այն պայմաններով, որոնք ձեռնտու են Վաշինգտոնին:

Հունվարի 15-ին The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրները, գրել է, որ Թրամփը սպառնացել է Փարզին, Լոնդոնին եւ Բեռլինին 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել եվրոպական ավտոմեքենաների վրա, եթե նրանք Իրանին չմեղադրեն ԳՀՀԾ-ն խախտելու մեջ: Պարբերականի տվյալներով՝ նախազգուշացումն արվել է մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ նշված երկրները հունվարի 14-ին գործարկել են միջուկային գործարքի շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը: Աղբյուրներից մեկն ԱՄՆ-ի այդ քայլն անվանել է «շորթում»:  

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, նախեւառաջ՝ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասով սահմանված իրենց պարտավորությունները, այդ պատճառով գործարքն իր այժմյան տեսքով իմաստ չունի։ Դրա հետ կապված՝ Թեհրանը սկսել է ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների փուլային դադարեցումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը եւ հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբից հայտարարել է այդ գործընթացն ավարտելու մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ