News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունն այլ «ընտրություն չունի»՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային նոր գործարքի մասին պայմանավորվելուց բացի,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հարցազրույցում։

Նախօրեին Թրամփը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ Նա հարցազրույցում նշել է, որ իրենց միջեւ տեղի է ունեցել «հիանալի խոսակցություն»։

Շարունակվող ոչ ֆորմալ բանավեճերի ֆոնին Թրամփը սպառնացել է տուրքեր մտցնել եվրոպական ավտոմեքենաների վրա։ Հանդիպման ժամանակ նա ֆոն դեր Լեյենին ասել է, որ առեւտրային գործարքի բացակայության պայմաններում նա ստիպված կլինի «միջոցներ ձեռնարկել» «շատ բարձր տուրքերի ձեւով՝ մեքենաների եւ այլ ապրանքների վրա»։

Թրամփի խոսքով՝ Եվրոպայի հետ «շատ դժվար է գործ ունենալ», բայց ԵՄ-ը հիմա «այլ ընտրություն չունի», բացի գործարք կնքելը։ «Մենք հսկայական դեֆիցիտ ունեինք շատ, շատ տարիներ, ավելի քան 150 մլրդ դոլարի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «շատ կզարմանա», եթե ինքն իրոք ստիպված լինի տուրքեր մտցնել։

2018 թվականին ԵՄ-ի հետ ԱՄՆ առեւտրի դեֆիցիտը կազմել է 109 մլրդ դոլար։

Համաձայն ԱՄՆ առեւտրի նախարարության վերջին տվյալների՝ ԵՄ ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ապահովել է մոտ 2,6 մլն աշխատատեղ։

Թրամփը համաձայնել է ֆոն դեր Լեյենի նախորդի՝ Ժան-Կլոդ Յունկերի հետ 2018 թվականին՝ բանակցություններ սկսել նոր առեւտրային գործարքով՝ խուսափելու համար տուրքեր մտցնելուց։

Այդ ժամանակվանից ԵՄ-ը համաձայնեցրել է բանակցությունների վարման նոր մանդատը, որպեսզի սկսի այդ առեւտրային բանակցությունները, բայց ԱՄՆ-ը դեռ չի տեղեկացրել, թե պատրաստ է սկսել դրանք։

«Ես կցանկանայի սպասել, մինչեւ որ ավարտեմ գործերը Չինաստանի հետ, ես չէի ցանկանա գործ ունենալ Չինաստանի եւ Եվրոպայի հետ միաժամանակ»,- ասել է Թրամփը CNBC-ին։

«Անկեղծ ասած, Ժան-Կլոդն իմ ընկերն էր, բայց նրա հետ անհնար էր գործ ունենալ։ Սկզբում ես ցանկանում էին հարցերը լուծել Մեքսիկայի եւ Կանադայի հետ։ Հիմա, երբ դա արված է, մենք պատրաստվում ենք անցնել Եվրոպային»։

Թրամփը նաեւ հաստատել է, որ բանակցություններ են վարվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հնարավոր երկկողմ առեւտրային գործարքի մասին՝ ԵՄ-ից հունվարի 31-ին Բրիտանիայի դուրս գալուց հետո։ «Բորիսը եւ ես ընկերներ ենք, եւ նա ցանկանում է գործարք կնքել, եւ դա նորմալ է։ Նրանք դա ցանկանում են, դա նրանց պետք է»,- ավելացրել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ