News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յելոուսթոնի ազգային արգելոցի տակ գտնվող վիթխարի հրաբուխը «ցանկացած պահի» կարող է սկսել ժայթքել: Դա կունենա գլոբալ աղետալի հետեւանքներ՝ ԱՄՆ ամբողջ տարածքը կթաղվի հրաբխային մոխրի տակ, փոխանցում է Americaru-ն:

Լեսթերի համալսարանի հրաբխագետները նախազգուշացնում են, որ Յելոուսթոնի կալդերան կարող է նորից սկսել ժայթքել, եւ այդ աղետը ահռելի սպառնալիք է ամբողջ Միացյալ Նահանգների համար: Վերջին 2,1 մլն տարում հրաբուխը ժայթքել է 3 անգամ, վերջինը՝ 640 հազար տարի առաջ: Չնայած Յելոուսթոնը շարունակում է մնալ հանրաճանաչ զբոսաշրջային վայր, այնտեղ այցելելը վտանգավոր է, քանի որ ժայթքումը կարող է հանգեցնել հրաբուխը շրջապատող շրջանների լիակատար կործանման: Պայթյունի ուժը նաեւ այնպիսին կլինի, որ գրեթե ամբողջ աշխարհամասը կծածկի տաք մոխրով:

Պրոֆեսոր Մայքլ Բրենին կարծում է, որ «Յելոուսթոնը կրկին կպայթի, բայց հայտնի չէ, թե դա երբ տեղի կունենա եւ ինչ չափերով»: «Յելոուսթոնի ներսում եւ շուրջը եղած տարածքը կթաղվի պիրոկլաստիկ թանձր հոսանքների արտաժայթքման տակ, որոնք ամբողջ շրջանում կյանքը կվերացնեն: Հրաբխային մոխիրը կթափվի հեռու՝ ԱՄՆ ամբողջ կենտրոնում եւ արեւելքում, կշարժվի ավելի հեռու՝ դեպի Ատլանտյան առափնյա հյուսիսարեւմտյան հատված: Դա կվերացնի ցանքերը, անհնար կդարձնի տեղաշարժումը, կառաջացնի օդի վարակում եւ ջրհեղեղներ»:

Հրաբխի մագմատիկ շոգը սնուցում է Յելոուսթոնի հայտնի գեյզերները, որոնք տեսնելու են գալիս հազարավոր մարդիկ: Տեղական հրաբխային դիտարանի կողմից Յելոուսթոնը օրական 24 ժամ վերահսկվում է շաբաթվա 7 օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ