News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով իր բնակարանում կատարված գողության դեպքին։

«Շնորհակալ եմ սրտացավ ընկերներիս, ովքեր զանգահարեցին կամ գրեցին իմանալու համար, թե ինչպես եմ: Ասեմ` ինձ և ընտանիքիս հետ ամեն ինչ կարգին է, և կարևորը դա է։

Ինչ վերաբերում է ինձ պատկանող գույքին` արդեն 2 տարի է հայտարարագրում եմ այն (այդ թվում մինչև նշանակվելս ունեցած գույքը), և առաջարկում եմ ստահոդ տեղեկությունները ստուգել:
Գումար գողանալու մասին հաղորդում չեմ տվել, քանի որ այդպիսի բան չի եղել:

Հ.Գ. Ստահոդ և անբարո ստատուսատերերին մաղթում եմ սեր և երջանկություն»,-նշել է նա։

Երեւանում թալանել են ԿԳՄՍ փոխնախարարի բնակարանը. Տարել են ոսկյա զարդեր, բրենդային կանացի ժամացույցներ եւ փող

 

Տպել