News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


13-ամյա Ստավ Մեիրը իր հոր եւ եղբայրների հետ գնացել է սունկ հավաքելու իսրայելական Կեսարիա քաղաքից ոչ հեռու։ Դրանից ոչ շատ առաջ այդ շրջանում առատ անձրեւներ էին տեղացել, եւ ընտանիքը որոշել է, որ սունկ հավաքելու համար շատ լավ ժամանակ է։ Սունկ որոնելիս Ստավը նկատել է հողից դուրս եկած մարմարե սակիկ։ Տղայի խոսքերով՝ ինքը միանգամից հասկացել է, որ դա ինչ-որ հին բան է, հայտնում է Nat- geo-ն։

Պարզվել է, որ սալիկը հունարենով փորագրված շիրմաքար է, որի վրա պահպանվել են «գերեզման» եւ «Անաստասի» կամ «Անաստասիա» բառերը։

Ենթադրվում է, որ արտեֆակտը 1500 տարեկան է եւ թվագրվում է այն ժամանակաշրջանին, երբ այդ տարածքը վերահսկվում էր Բյուզանդական կայսրության կողմից։

Հնարավոր է, որ այդ տեղում հին քրիստոնեական գերեզմանոց է եղել։ Պեղումները կարող են պատկերացում տալ Կեսարիայի հարուստ պատմության մասին։ Այդ քաղաքը հայտնի է եղել իր եկեղեցիներով եւ հուշահամալիրներով, սակայն մ․թ․ 7-րդ դարում ավերվել է մահմեդականների կողմից։

Ստավը իշխանությունների կողմից պատվոգիր է ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ