News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռնարկել ամենավճռական դիվանագիտական եւ տնտեսական միջոցները սիրիական իշխանությունների եւ այն պետությունների դեմ, որոնք նրանց աջակցում են՝ Իդլիբում եւ Հալեպում բնակիչների վրա նրանց վերագրվող հարձակումների հետ կապված։ Այս մասին ասվում է երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի գրավոր տարածած հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգները լուրջ մտահոգությամբ հետեւում է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ Ռուսաստանի, իրանական ռեժիմի, (լիբանանյան շիական) «Հեզբոլլահ» շարժման եւ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադի միավորված ուժերը, ինչպես տեղեկացվում է, ծավալուն հարձակումներ են իրականացնում Իդլիբի եւ Հալեպի (նահանգի) արեւմտյան մասի բնակիչների դեմ։ Տեղեկացվում է, որ այդ ուժերը պատահական ընտրությամբ օդային ռմբակոծություններ եւ վերերկրյա գրոհներ են իրականացնում, որոնց հետեւանքով հազարավոր քաղաքացիական անձինք հայտնվել են գնդակոծության տակ Մաարեթ Էն Նուման (քաղաքում), ինչի հետեւանքով նրանք փախչելու տեղ չունեն։ Տեղեկացվում է, որ այլ շրջաններում տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են իրենց տներից»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նա մեղադրանքների ոչ մի ապացույց չի ներկայացրել, չի նշել աղբյուրները, որոնցից ստացել է այս տեղեկությունը։

Ավելի վաղ Թշնամական կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովն ասել էր, որ «մի շարք տեղեկատվական ռեսուրսների տեղեկությունները Իդլիբի գոտում քաղաքացիական օբյեկտներին իբր ռուսական ավիացիայի կողմից հասցված հարվածների մասին չեն համապատասխանում իրականությանը»։ Նրա խոսքով՝ «հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնելու սկզբից Ռուսաստանի ՕՏՈւ-ն մարտական թռիչքներ չի իրականացնում»։  

«Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռնարկել ամենավճռական դիվանագիտական եւ տնտեսական միջոցները Ասադի ռեժիմի եւ ցանկացած պետության կամ անձի դեմ, որոնք նպաստում են նրա դաժան օրակարգին»,- ասվում է պետքարտուղարի հայտարարությունում։ «Միացյալ Նահանգները դատապարտում է այդ չարդարացված հարձակումները Սիրիայի հյուսիս-արեւմուտքի բնակիչների դեմ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ ապահովել հումանիտար կազմակերպությունների գործունեությունը տուժած շրջաններում՝ հարյուր հազարավոր մարդկանց տառապանքը թեթեւացնելու համար, ովքեր փախել են չդադարող ռմբակոծություններից»,- ասել է Պոմպեոն։ Նրա հավաստիացմամբ՝ Ռուսաստանի, Իրանի, «Հեզբոլլահի» եւ սիրիական բանակի գործողություններն «ուղղակիորեն խոչընդոտում են հրադադարի ռեժիմի հաստատմանը Սիրիայի հյուսիսում, ինչին կոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւը, ինչպես նաեւ իրենց տներ հարյուր հազարավոր տեղահանված անձանց վերադարձին Սիրիայի հյուսիսում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ