News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք էս 28 տարիների ընթացքում բանակով հիմնականում միայն ձեռքբերումներ ենք ունեցել, իսկ բացթողումները, որոնք եղել են նաեւ կորուստներով, բնականաբար, պատերազմող երկիր է, կարող են լինել նաեւ կորուստներ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի խորհրդական, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:

«Բայց եթե համեմատական անցկացնենք մեր թշնամու հետ, մենք բավականին շահած վիճակում ենք դուրս եկել: Բացթողումների առումով կարող եմ հիշել միայն ապրիլյան պատերազմի իրավիճակը: կորուստները բավակաին թանկ են նստել մեզ վրա, բայց քանակական առումով մենք շահած ենք:

Ապագայի համար ամեն ինչ արվում է, որ մեր բանակն օր օրի ավելի բարգավաճի, հզորանա, ավելի նորանա, նոր տեխնիկայով զինվի, եւ բարոյահոգեբանական, եւ զինտեխնիկայի առումներով: Այնպես որ ՊՆ-ն այն նախարարություններից է, որ վարչապետի կողմից, նախագահի կողմից իր առջեւ դրված հանձնարարությունները կատարում է լիարժեք»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը դրական գնահատեց Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը. «Արցախի հարցի կարգավորումը միայն խաղաղ միջոցներով է հնարավոր, պատերազմական միջոցներով կարգավորում ես չեմ տեսնում: Տեսնում եմ միայն բանակցությունների միջոցով»:

Արմեն Սարգսյանը չի կիսում հնչող քննադատությունը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում չունի հայեցակարգային մոտեցում. «Ես համամիտ չեմ այդ քննադատություններից հետ եւ չեմ էլ կարծում, որ վարչապետը այսօր չի ուզում, որ այսօր խաղաղ կարգավորում լինի: Նա իրենից կախված ամեն ինչ անում է, որ կարողանանք հասնել ցանկալի արդյունքի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ