News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արքայազն Էնդրյուն՝ Եղիսաբեթ II թագուհու որդին, որեւէ կերպ չի համագործակցում Ջեֆրի Էփշթեյնի գործով ամերիկյան հետաքննության հետ, որը մեղադրվում էր անչափահասների հանդեպ սեռական բռնության եւ մարմնավաճառության կազմակերպման մեջ, տեղեկացնում է BBC-ին։

Ջեֆրի Էփշթեյնի դատախազի խոսքով, ինչպես դատախազությունը, այնպես էլ ՀԴԲ-ն կցանկանային հարցաքննել արքայազն Էնդրյուին եւ կապվել են նրա փաստաբանների հետ, բայց արքայազնը լիովին հրաժարվել է համագործակցել քննության հետ։

Արքայազն Էնդրյուն հավաստիացնում է, որ չի տեսել եւ չի կասկածել որեւէ դատապարտելի կամ կասկածելի արարք, երբ այցելել է Էփշթեյնին։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ չի մեկնաբանի այդ գործը, քանի որ դրանով զբաղվում են արքայազնի փաստաբանները։

Ջեֆրի Էփշթեյնը, որը բանտարկվել էր սեռական բնույթի հանցագործությունների համար, ինքնասպան է եղել բանտախցում անցած տարվա օգոստոսին։ Նա 66 տարեկան էր, սպասում էր դատավարությանը։

Նյու Յորքում Էփշթեյնի առանձնատան մոտ ելույթ ունենալով՝ դատախազ Բերմանը հայտարարել է, որ արքայազն Էնդրյուն ոչ մի կերպ չի համագործակցում քննության հետ։

Նոյեմբերին արքայազնը հայտարարել էր, որ շուտով այլեւս չի կատարելու թագավորական պարտականությունները, քանի որ, ըստ նրա, Էփշթեյնի գործը լրջորեն խանգարում է թագավորական ընտանիքի աշխատանքին։

Այդ ժամանակ էլ նա ասել էր, որ  պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել իրավապահ մարմիններին։

Էփշթեյնի զոհերի շահերը ներկայացնող փաստաբանն ասել է, որ պատրաստ է պաշտոնապես դատարան կանչել արքայազնին, որպեսզի նա ցուցմունքներ տա երդման տակ։

Արքայազն Էնդրյուի հայտարարությունն այն մասին, թե այլեւս չի մասնակցելու թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին, հետեւել է BBC-ի նրա հարցազրույցին, որից հետո մամուլը խիստ քննադատել է նրան։

Բի բի սիի հարցազրույցում նա ասել է, որ պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցմունքներ տալ երդման տակ, եթե նրա փաստաբանները դեմ չլինեն։

Ամերիկուհի Վիրջինիա Ջուֆրեն պնդում է, որ արքայազն Էնդրյուն մի քանի ազդեցիկ տղամարդկանցից մեկն է, որոնց հետ նրան ստիպել են զբաղվել սեքսով 17 տարեկանում։ Բի բի սիի հարցազրույցում նա ասել է, որ ամոթ եւ սարսափ է զգացել, երբ 2001 թվականին  նրան իբր ստիպել են սեքսով զբաղվել արքայազն Էնդրյուի հետ։

Արքայազն Էնդրյուն կտրականապես հերքում է, որ ինչ-որ սեռական շփումներ է ունեցել Վիրջինիա Ջուֆրեի հետ։ Նա նաեւ ասում է, որ չի հիշում որեւէ հանդիպում նրա հետ, եւ նրա մեղադրանքներն իր հասցեին անհիմն է անվանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ