News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ Կոսովոյի հարկային տեսչության և IUnetworks ընկերության միջև կնքվեց Կոսովոյում Հարկային կառավարման միասնական համակարգի ներդնման պայմանագիր, որի շրջանակում կարդիականացվի Կոսովոյի հարկային համակարգը՝ վարչակազմի պահանջներին համաձայն։ Պայմանագիրը ստորագրվել է Կոսովոյին պետության կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու և հաղթելու արդյունքում, որին մասնակցում էին նաև մի շարք եվրոպական երկրներ։ Մրցույթի ողջ ընթացքը տևել է 2,5 տարի և անցկացվել է հինգ փուլով։

Պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Կոսովոյի հարկային մարմինների համար նախագծել և գործարկել համապարփակ լուծում, որը ներառում է ժամանակակից հարկային վարչարարության պահանջներին և զարգացման տեսլականներին համապատասխանող ծրագրային փաթեթ:

Համակարգը խթանելու է հարկային մարմինների գործառույթների առավել թափանցիկությունը, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև հնարավորություն է տալու հարկային մարմիններին տրամադրել հարկ վճարողներին բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, որոնք կօժանդակեն հարկային հաշվետվողականության բարելավմանը: Ծրագիրը մերկնարկել է սույն թվականի հունվարի 27-ին և նախատեսվում է ավարտել 2023թ.-ի հուլիսին։  «Սա ևս մեկ նշանակալի հաղթանակ է մեր ընկերության համար և ևս մեկ առիթ՝ պարծենալու մեր ընկերության կողմից մշակված համակարգով, որը թեժ մրցակցության արդյունքում բերեց հաղթանակ ոչ միայն մեզ, այլև՝ մեր երկրին», - ասել է IUnetworks ընկերության տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Նշենք, որ IUnetworks-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների և սպասարկման, անշարժ գույքի և շինարարության ոլորտում աշխատող ընկերությունների։ «Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999 թ.-ին։ Ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակիցներ, և, ի դեմս կազմում հանդես եկող ընկերությունների, այն հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ