News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական երկրները դեռեւս չեն գործարկել միջուկային գործարքով վեճերի կարգավորման մեխանիզմը, որը կարող է վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրոպացիներն առայժմ չեն ակտիվացրել վեճերի կարգավորման մեխանիզմը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ փետրվարի 3-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆա Բորելի այցը Թեհրան ընթացիկ պայմաններում կարեւոր նշանակություն ունի:

Նրա խոսքով՝ Զարիֆը Բորելին նամակ էր գրել վեճերի կարգավորման մեխանիզմը գործարկելու մտադրության լույսի ներքո միջուկային գործարքով գործողությունների վերաբերյալ եվրոպական երկրների «փաստարկների» առիթով: Իրան ԵՄ դիվանագիտության ղեկավարի ուղեւորությունը հնարավորություն է եվրոպական կողմին հայտնելու սեփական փաստարկները, հավելել է Մուսավին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ միջուկային գործարքի հարցերով առաջիկա համատեղ հանձնաժողովին, որի նիստն, ինչպես սպասվում է, անցկացվելու փետրվարին:

«Պայմանավորվածություն կա համատեղ հանձնաժողովի նիստն անցկացնել մոտ ապագայում, սակայն օրն ու տեղը դեռեւս չեն որոշվել»,- հավելել է Մուսավին:

Հունվարի 14-ին Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին՝ փաստաթղթով իր պարտավորությունների մի մասի կատարումից Թեհրանի հրաժարվելու պատճառով: Եվրոպացիները որոշ ժամանակ քննարկում էին այս միջոցառման ընդունումը, բայց վճռեցին այդ քայլին գնալ միայն այն բանից հետո, երբ Իրանը համաձայնագրով, որից ԱՄՆ ավելի վաղ դուրս էր եկել, իր պարտավորությունների փուլային կրճատումից հետո հայտարարեց ցենտրիֆուգների թվի սահմանափակումներից հրաժարվելու մասին:

ՄԱԿ ԱԽ բանաձեւի շրջանակում նախատեսված է վեճերի կարգավորման մեխանիզմ այն դեպքում, եթե միջուկային գործարքի կողմերից մեկը կհամարի, որ Իրանը չի կատարում համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Եթե վեճն այդպես էլ չկարգավորվի, գործարքի մասնակիցները  համատեղ հանձնաժողովի նիստում կարող են հայտարարել դրա պայմանների չկատարման մասին եւ որոշակի ժամկետի լրանալուց հետո ՄԱԿ ԱԽ-ին իրազեկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կոպիտ խախտման մասին: ԱԽ-ն դրանից հետո պետք է քվեարկության դնի Թեհրանի դեմ պատժամիջոցները հանելու ռեժիմի երկարացման բանաձեւը, եւ եթե այն 30 օր հետո չընդունվի, ապա ՄԱԿ ԱԽ բոլոր պատժամիջոցները կվերականգնվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ