News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք նախորդ տարի ունեցանք ավտոմեքենաների աննախադեպ ներկրման ծավալներ, ինչը, կարծում եմ, մեր տնտեսության համար կարճաժամկետ փուլում դրական էֆեկտ ապահովեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Մենք նախորդ տարի ունեցանք ավտոմեքենաների աննախադեպ ներկրման ծավալներ, մոտավորապես 180 հազար ավտոմեքենա, ինչը, կարծում եմ, մեր տնտեսության համար կարճաժամկետ փուլում դրական էֆեկտ ապահովեց, ապահովեց պետական բյուջե մուտքեր, ապահովեց նաև մեր տնտեսության մեջ ծառայության ոլորտի որոշակի աճ՝ ավտոմեքենաների սպասարկում, վերանորոգում և այլն։ Սա պետք է գնահատել որպես կարևոր քայլ, ձեռքբերում։ Սակայն այս երևույթը, ըստ էության, սահմանափակվում է 2020 թվականի հունվարի 1-ով, երբ ուժի մեջ մտան նոր մաքսատուրքերը։ Այս հարկային մուտքերի փոխարինման այլ աղբյուրներ չեն նախանշվում։ Սա խնդիր է, ստվերի հաշվին անընդհատ գումարները չեն կարող ավելացնել»։

Տնտեսագետի կարծիքով՝ կառավարության նախանշած 4,9 տոկոս տնտեսական աճը կարելի է կյանքի կոչել ի հաշիվ ստվերի․  «ՊԵԿ նախագահի տեղակալի հայտարարությամբ մեր մոտ ստվերը կազմում է 20-23 տոկոս։ Նույն կառավարությունը, երբ պլանավորել է 2020 թվականի ընթացքում տնտեսական աճ 4,9 տոկոս, հանգիստ կարող է իրականացնել ի հաշիվ ստվերի։ Այսինքն՝ ունենք ստվերային տնտեսություն, առ այսօր այդ երևույթը պահպանվում է,  ավտոմեքենաների շուկայի այդ բոնուսը վերացել է, մենք պետք է մտածենք այլընտրանքային եկամուտների մասին, ցավոք այդ հիմքերը չեն դրվել 2019 թվականին, 2020 թվականին էլ չկան դրանք»։          

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ