News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տղամարդը, որը պատանդ է վերցրել մարդկանց Թաիլանդի Նաքհոն Ռաթչասիմա քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում, կարողացել է լքել շենքը, որում թաքնվել է ավելի քան երկու ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:

Ինչպես պատմել է հեռուստաալիքի թղթակիցը, հանցագործը հրաձգություն է սկսել հատուկջոկատայինների ուղղությամբ բազմահարկ ավտոկայանատեղիում: Այնուհետեւ նա կրակել է մոտակայքում գտնվող գազի բալոնի ուղղությամբ, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել, եւ հեռացել է շենքից:

Նախնական տեղեկություններով՝ հրաձգության ընթացքում տուժել է երկու հատուկջոկատային:

Թղթակիցը հաղորդել է, որ տղամարդը մի քանի անգամ կրակ է արձակել փողոցում՝ կայանատեղու հարեւանությամբ:

Թաիլանդի ՊՆ տեղեկություններով՝ հրաձիգը ցամաքային զորքերի սերժանտ է: Նա պրոֆեսիոնալ զինվորական է, հրաձգության հրահանգիչ եւ դիպուկահար, որը վերապատրաստվել է հատուկ նշանակության ուժերի ծրագրով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ