News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստում շարունակվեց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին փաստաբանների միջնորդության քննարկումը:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց «Վիկիլիքսի» աղբյուրի մասին, որն արդեն որպես հիմք ներկայացվել է Հանրային հեռուստատեսության կողմից, ԱՄՆ դեսպանատունը եւս այդ աղբյուրի առնչությամբ հայտարարություն է արել: Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի դատարանի վերաբերմունքը այդ աղբյուրի տվյալների նկատմամբ՝ նկատեց փաստաբանը: Նրա խոսքով՝ ԱԺ նիստերի ձայնագրությունից կարելի է դատել, որ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է ՔՕ 300-րդ հոդվածի թերությունների մասին: «Այլ կարծիքներ չկան: Դա խոսում է ենթադրյալ արարքի պահին ՔՕ նորմերի թերությունների մասին: Այլ հանցակազմ: Մի դեպքում ենթադրվում է բռնության տարր, մյուսում՝ առանց բռնության: 300.1 հոդվածի ներկայիս մեկնությունը ենթադրում է սահմանադրական կարգի տապալում եւ առանց ուժի կիրառման: Դա չի կարող նշանակել մեղմացուցիչ հանգամանք, քանի որ գործողությունների շրջանակն ընդլայնվում է»,- հայտարարեց Վարդեւանյանը: Ընդ որում, նա հիշեցրեց «7-ի գործով» դատական ակտերի մասին՝ թվարկելով գործին մասնակից հայտնի դատախազներին: Փաստաբանը նշեց ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումները:

Փաստաբանն ընդգծեց, որ 300.1 հոդվածի կիրառման առնչությամբ դատախազության տեսակետի կտրուկ փոփոխությունը հիմնավորման կարիք ունի: 300.1 հոդվածն այնպես է ձեւակերպվել, որ դրա բովանդակության հետ կապված միասնական կարծիք չկա՝ նկատեց փաստաբանը: Արամ Վարդեւանյանը դատավորին հիշեցրեց նրա նախկին որոշման մասին, որով փաստացի Վճռաբեկ դատարանը վեր է դասվել Սահմանադրականից: ՍԴ-ն հաստատել է այն հանգամանքը, որ ֆունկցիոնալ անձեռնմխելիության ստանդարտի քննարկման ժամանակ ղեկավարվում են այդ թվում կարգավիճակից բխող գործողություններով: Կա օրենսդրական բաց, իսկ այժմ ոչ ոք չի կարող պնդել, թե գործողությունները չեն բխել կարգավիճակից: Փաստաբանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում է տխրահռչակ հրամանի արձակումը, եւ ոչ ոք չի կարող պնդել, թե նրան գործողությունները չեն բխել նրա կարգավիճակից, եւ, հետեւաբար, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Նա նշեց, որ ՍԴ հայտնի որոշումը հագեցած է եղել դատավոր Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքով: «Սահմանադրական հոդվածները ՔՕ բլանկետային նորմեր են համարվում: Այսինքն՝ ստացվում է, որ ՔՕ-ն սահմանում է Սահմանադրությունը»,- նկատեց Վարդեւանյանը:   

Վերջում նա հավելեց, որ հարցը գտնվում է եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, եւ ՄԻԵԴ-ի կողմից քննվելու դեպքում վճիռը միանշանակ կլինի:

Փաստաբան Հայկ Ալումյանը միացավ գործընկերոջ փաստարկներին: Նա նշեց, որ բավարարելու կամ մերժելու մասին որոշում կայացնելիս դատարանի համար մեծ նշանակություն ունի այն հնարավոր վտանգը, որ պարունակում է այդ որոշումը: «Մենք լավ ենք հասկանում ձեր բոլոր մտահոգությունները եւ, այնուամենայնիվ, հորդորում ենք չառաջնորդվել այդ նկատառումներով»,- ասաց փաստաբանը:

Ի պատասխան, դատավորը նշեց, որ փաստաբանի մտահոգությունները դատարանում չեն քննվում: Ալումյանը հիշեցրեց, որ դատարանները ստիպված էին վերապրել արգելափակումը եւ կրկնեց կոչը: Նա նաեւ մատնանշեց հետադարձ թվով 300.1 հոդվածի կիրառման անթույլատրելիությունը, եւ նշեց, որ նախկին ՔՕ-ի 300 հոդվածն իր ստեղծման պահից ի վեր չի համապատասխանում որոշակիության սկզբունքին, ինչի պատճառով եւ փոխվել է: Անհամապատասխանությունը պարզ դարձավ, երբ այն փորձեցին կիրառել, պարզաբանեց Ալումյանը: Ըստ նրա` այս հոդվածով նախատեսված ցանկացած մեղադրանք ենթակա է դադարեցման: Սակայն 300.1 հոդվածը կիրառելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն նույնական հանցակազմ ենթադրի, կամ որպեսզի ամբողջությամբ ներառի այն: 

«Մենք ասում ենք, որ սա նոր կազմ է, մեր ընդդիմախոսները հակառակն են պնդում. սա իրավական վեճ է: Ես չեմ պատրաստվում կրկնել փաստարկները, պարզապես ուզում եմ նշել: Փորձը ցույց է տալիս, որ այս գործից զատ, ոչ մի այլ գործով ոչ ոք չի պնդել, որ որ 300.1-ը նոր հանցակազմ չէ, եւ այն ամբողջությամբ ընդգրկվել է 300 հոդվածում»,- ասաց փաստաբանը` հիշեցնելով «յոթի գործի» մասին:

 Նրա խոսքով` ավելին, ներկայիս վարչապետը նույնպես չի դատվել, քանի որ 300.1 հոդվածը դիտարկվել է որպես նոր հանցակազմ ենթադրող: Չի կարելի 180 աստիճանով փոխել մոտեցումը: Այսինքն, այն ժամանակ այն ընդդիմության նկատմամբ չի կիրառվել, իսկ հիմա փորձում են կիրառել, նշեց փաստաբանը: Նա շեշտեց, որ 10 տարվա ընթացքում  այս հոդվածով ոչ ոք չի դատվել:

Մեղադրող կողմը` ի դեմս դատախազ Գեւորգ Բաղդասարյանի, առարկություններ ներկայացրեց: Ինչպես եւ պաշտպանության կողմը` մեղադրող կողմը եւս շեշտադրում կատարեց երկու հանգամանքի վրա` 300.1 հոդվածի իրավակիրառման եւ նախկին ՔՕ-ի 300 հոդվածի ու ներկայիս ՔՕ-ի 300.1 հոդվածների համանմանության, ինչպես նաեւ` գործառնական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ-ի ձեւակերպման: Այս որոշման համաձայն` նախկին նախագահն անձեռնմխելի է նախագահության ընթացքում կատարված գործողությունների համար, եթե դրանք կատարվել են կարգավիճակից եւ լիազորություններից ելնելով` առաջնորդվելով հասարակական, այլ ոչ թե անձնական շահով: Ըստ նրա` հայտարարություններն այն մասին, որ հոդվածները տարբեր հանցակազմ են ենթադրում, չեն համապատասխանում իրականությանը, իսկ դատարանի որոշումը սխալ է մեկնաբանվում: «Պաշտպանության կողմից ներկայացված փաստարկներն անհիմն են. միջնորդությունը պետք է մերժվի», - եզրափակեց դատախազը: 

Շարունակելով «յոթի գործի» մասին դատախազության դիրքորոշման թեման՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դա լրջագույն խնդիր է, եւ ինչպե՞ս է ստացվում, որ մի դեպքում մի դիրքորոշում է, մյուսում՝ այլ, առանց որեւէ լուրջ հիմքերի: «Կարո՞ղ է արդյոք նորմ գոյություն ունենալ, որով տարբեր ազգության մարդիկ կարող են տարբեր կերպ դիտարկվել օրենքով: Իհարկե՝ ոչ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այստեղ ակնհայտ է քաղաքական հետապնդումը: Նրա խոսքով՝ եթե շարունակենք տրամաբանությունը, ըստ որի՝ դատախազների մի մասի մոտ կարող է մի կարծիք լինել, մյուսների մոտ՝ այլ կարծիք, ապա այստեղ պետք է մտածել դատախազների ինքնաբացարկի մասին: Ապա փաստաբանը նշեց դատախազության երկակի ստանդարտների մի քանի օրինակներ:

Փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց եվրոպական կառույցների եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի անտեսումը՝ հիշեցնելով տուժող կողմի ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, որում այդ կարծիքը որակվում է որպես «տխրահռչակ»: Փաստաբանը նշեց, որ հանձնաժողովի կարծիքից հետո 6 դատախազներ վճռեցին հրաժարվել քրեական հետապնդումից (նկատի ունի «յոթի գործը»), եւ որոշումը ոչ մի գլխավոր դատախազ չչեղարկեց՝ նշեց Արամ Վարդեւանյանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով «յոթի գործի» հետ զուգահեռների անթույլատրելիության փաստարկների մասին, առաջարկեց գործը դիտարկել որպես «12-ի գործ»՝ այն 7-ի, ներկայիս դատապարտյալների եւ գործող վարչապետի, հաշվի առնելով, որ նա եւս հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: «Եթե նրանց միավորենք, հեշտ կլինի համոզվել, որ «յոթի գործով» որոշումը տարածվում է նաեւ նրանց վրա»,- պարզաբանեց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ այդ գործով պարբերաբար խախտվում է անմեղության կանխավարկածը: Բացատրելով ֆունկցիոնալ անձեռնմխելիության առնչությամբ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը՝ փաստաբանը նշեց, որ խոսքը ոչ թե պատասխանատվությունից ազատելու, այլ հիմնավորված քրեական հետապնդման մասին է:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանին նկատողություն արվեց՝ կապված գործընթացի մասնակցի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի հետ: Պատճառը տեղից ռեպլիկն էր:

Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը բողոք հայտնեց այն մասին, որ պաշտպանության կողմը շատ երկար եւ մանրամասն ներկայացնում է իր դիրքորոշումը, եւ դատարանը դա թույլ է տալիս: «4 օր քննարկել նույն բանը»,- ասաց Եգորյանը՝ դատարանին խնդրելով սահմանափակել ելույթի ժամանակը:

Ի պատասխան՝ դատավորը հիշեցրեց, որ կողմերն իրավունք ունեն արտահայտվելու, որից հետո հայտարարեց, որ աշխատանքային օրվա ավարտի հետ կապված նիստը հետաձգվում է: Քննարկումը կշարունակվի փետրվարի 18-ին ժամը 13:00-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ