News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հրապարակած նախընտրկան հրովարտակում չի հիշատակվում Իսրայելի հետ լարված հարաբերությունների մասին, իսկ Հայաստանը մեղադրվում է հայ-թուրքական գործընթացը փակուղի մտցնելու մեջ, գրում է թուրքական Today’s Zaman-ը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, հկաղթի հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում եւ կշարունակի ղեկավարել երկիրը, մինչեւ 2023 թվականի համար հրովարտակ է հրապարակել, որտեղ ներկայացրել է իր վերաբերմունքը մոտ ու հեռու երկրների նկատմամբ: Սակայն, փաստաթղթում հիշատակում չկա Իսրայելի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների եւ այդ հարաբերությունները հաղթահարելու մասին:

Հայաստանի հետ հարաբերությունները նույնպես իշխող կուսակցության հրովարտակում առաջնահերթությունների մեջ չեն: Փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումները խանգարեցին Թուրքիային հասնել ցանկալի նպատակին երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը:

«Մեր դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի լուծման եւ ցեղասպանության մասին պնդումների հարցում հստակ է: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թույլ չի տա ոչ մի որոշում, որը հիմնված չի լինի Թուրքիայի նկատմամբ արդարության եւ ազնվության վրա: Ինչ վերաբերում է փոխադարձ եւ միաժամանակ քայլերին, ապա Թուրքիան ձեռնպահ չի մնա այն քայլերից, որոնք նա պետք է անի»,- բազմիմաստ կերպով նշվում է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Չմոռանանք, որ մինչ վերջերս նախապայմանների ու պայմանների պակաս չկար՝ սկսած Ադրբեջանի հետ...
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ