News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ թագավորության գահաժառանգ արքայազնի եւ Իսրայելի վարչապետի հանդիպում չի նախատեսվում: Ըստ երեւույթին, այս հայտարարությունը պետք է հերքի իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները գահաժառանգ արքայազնի եւ Բենիամին Նեթանյահուի միջեւ ենթադրյալ հանդիպման մասին, փոխանցում է AP-ն:

«Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ ոչ մի հանդիպում նախատեսված չէ: Այս հակամարտության ամենասկզբից Սաուդյան Արաբիայի քաղաքականությունն անչափ հստակ է եղել»,- Al Arabiya-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը: Նա հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունեն, եւ Էր ՌԻադը «հաստատուն կերպով աջակցում է Պաղեստինին», ընդ որում՝ հավելելով, որ Իրանին հակազդելու գործում Իսրայելին հետ ընդհանուր շահեր ունենալն ամոթալի չէ, քանի որ գոյություն ունեն համանման քաղաքականությամբ շատ այլ երկրներ:

Կարծիք կա, որ երիտասարդ գահաժառանգ արքայազնը քիչ է կարեկցում պաղեստինցիներին եւ ավելի է հակված անվտանգության ոլորտում Իսրայելի հետ համագործակցությանը, քան իր հայրը՝ թագավոր Սալմանը: Սակայն Սաուդյան Արաբիան շարունակում է հրապարակայնորեն ընդգծել, որ Իսրայելի նկատմամբ իր քաղաքականությունը չի մեղմում: Էր Ռիադը աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում, բայց մի քանի օր հետո միացել է մուսուլմանական մյուս երկրներին՝ Սպիտակ տան ծրագիրն անվանելով «կողմնակալ»:

Մինչդեռ Նեթանյահուն պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի բացակայության պարագայում աշխատում է մի շարք արաբական պետությունների հետ Իսրայելի կապերի ամրապնդման ուղղությամբ: Նա այս ամսվա սկզբին եզակի հանդիպում էր կազմակերպել Ուգանդայում Սուդանի անցումային կառավարության ղեկավարի հետ, իսկ հետո հայտարարել էր, որ երկու երկրները «հարաբերությունները կարգավորում» են: Հանդիպումը գնահատվել էր որպես Սուդանի հնարավորություն որպես լծակ օգտագոծելու Վաշինգտոնում Իսրայելի դիրքը, որպեսզի Խարտումին օգնի դուրս գալ իրավազուրկի միջազգային կարգավիճակից եւ իր տնտեսությունը վերականգնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ