News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) գլխավոր տնօրեն Դիդիե Լեշիի գլխավորած պատվիրակությանը։

«Վերջին շրջանում մեր համագործակցությունը ՆԻՖԳ-ի գրասենյակի հետ դարձել է ավելի ինտենսիվ, ինչը շատ արդյունավետ է։ Հուսով եմ, որ դրանք նոր ձեւաչափերով կշարունակվեն, ինչի ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ մեկնարկել ենք»,- ասել է Ա.Ղազարյանը՝ շեշտադրելով հատկապես հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Դ. Լեշին եւս բարձր է գնահատել երկարամյա համագործակցությունը երկու երկրների միջեւ։ Կողմերը քննարկել ենն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ մարտահրավերները։

«Ֆրանսիայում ոլորտի վերաբերյալ որոշ օրենսդրական փոփոխություններ են ընթանում, ինչի հիման վրա մենք պետք է վերանայենք նաեւ մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է գրասենյակի տնօրենը՝ հույս հայտնելով, որ արդյունքում համատեղ իրականացվող ծրագրերը կբարելավվեն:

Ի պատասխան ֆրանսիացի կոլեգայի կողմից առաջադրված հարցերի՝ ՄԾ պետը ներկայացրել է անկանոն միգրացիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները, երկրում կայացած եւ նախատեսվող բարեփոխումները, ռեադմիսիոն համաձայնագրի բարձր կատարողականը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ զուգահեռ պարբերաբար միջգերատեսչական պատվիրակությունը արտագնա քննարկումներ է ունենում եվրոպացի գործընկերների հետ ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ