News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն եւ զսպվածություն պահանջող թեմա է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շարունակ չկար նման խոսք եւ գերիշխում էր կամ զգացմունքայնությունը, կամ կենցաղային, խոհանոցային մակարդակը, կամ 5-րդ շարասյան քարոզը։

Պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը առաջինը հրապարակային հանդես եկավ հավասարակշիռ մասնագիտական խոսքով։ Սեյրան Օհանյանը հայկական բանակում ամենամեծ ծավալի ռեֆորմներ արած եւ որակական փոփոխությունների հասած նախարարն է։ Նրա օրոք է քաղաքացիական վերահսկողության ամենամեծ առաջընթացը ապահովել։ Հիմա նա, սակայն, պարտադրված է արդարանալ եւ դատարանում ժամանակ սպանել։

Իսկ այսօր հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրեն, մեր պետության արդեն երիտասարդ սերնդի գեներալ Արթուր Վանեցյանի գնահատականները, իրավիճակի պատճառների եւ լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ մեկնաբանությունները։

Ենթագիտակցորեն շատերն են հասկանում Վանեցյանի այն մտահոգությունը, որ ներբանակային զարգացումները պայմանավորող գլխավոր հանգամանքը երկրում ստեղծված մթնոլորտն է, սակայն շատ կարեւոր է, որ դա արձանագրի երկրի ամենատեղեկացված մարդկանցից մեկը, գեներալը։ Ու շատ լավ է, որ Վանեցյանը քաղաքական, հանրային դաշտ իր մուտքը սկսում է նման խորքային խնդրի կարեւորմամբ։

«Բանակում չի կարող լինել «հնի եւ նորի» բաժանում։ Բանակը ինստիտուցիոնալ հիշողությամբ, մշտապես կատարելագործվող համակարգ է, որտեղ փորձը եւ մոդեռնիզացիան միասնական եւ փոխլրացնող սկզբունքներ են։ Կարող եմ նշել որոշակի օրինակներ, որոնք, թվում է, թե բանակից դուրս՝ հանրային կյանքում են ընթանում, սակայն ուղղակիորեն ներգործում են ներբանակային մթնոլորտի վրա»։

Վանեցյանի կողմից առանձնացվող խնդիրներից՝ պաշտոնական դասալիքների մուտքը զորամասեր, Արցախի գեներալների դեմ ուղղորդված արշավը, Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրելու փորձերը իսկապես պետության բոլոր սթափ ու առողջ շրջանակներին միավորող խնդիր է։

Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում։ Ճիշտ է, որ բոլորիս խնդիրն է օգնել, որպեսզի հնարավոր լինի նայել խնդիրների խորքը եւ լուծումներ գտնել, եւ որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի. սա արդեն անվտանգության խնդիր է։ Իսկ այն ընդգծված աջակցությունը, որով Վանեցյանը հայտնում է այսօրվա բանակի ղեկավարությանը ուղղակի մարդկային եւ մասնագիտական մաստեր-կլասս է. «Այսօր Պաշտպանության նախարարության եւ Արցախի ՊԲ հրամկազմը՝ նախարարներից մինչեւ հանրության հետ աշխատող օղակներ, համալրված են պրոֆեսիոնալ եւ պարկեշտ մարդկանցով։ Վստահ եմ՝ ամեն նման պատահար նրանց համար անձնական ողբերգություն է, ինչպես եւ բոլորիս համար։ Բոլորիս խնդիրը նրանց օգնելն է, որպեսզի կարողանան նայել խնդիրների խորքը եւ լուծումներ գտնեն։ Բայց, որպեսզի դա ստացվի, երկրում մթնոլորտը պետք է փոխվի։ Սա արդեն անվտանգության խնդիր է։ Ես բոլորին խնդրում եմ մտածել այս ուղղությամբ»- եզրափակում է Վանեցյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ