News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 08
USD
499.37
EUR
543.06
RUB
6.62
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է: Այս մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։

««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։

Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։

Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։

«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», - ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»»,-ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նոր բան չունեմ ասելու». Փաշինյանը շրջանցեց Ամուլսարի թեման
Ես այս թեմային այնքան շատ եմ անդրադարձել...
««Լիդիան Արմենիայի» աշխատակիցներն ընդդեմ ՀՀ ոստիկանության» դատական հայցը վարույթ է ընդունվել
Պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության անգործությունը, որից հետո ՀՀ կառավարությունից դատական կարգով…
Կառավարությունը չունի որեւէ հիմնավորում՝ պահանջելու Ամուլսարի ծրագրի շուրջ հարցադրումների նոր փուլ. «Լիդիան Արմենիա»
Որեւէ ՀՀ-ում ընկերության նման պահանջ չի ներկայացվել «Լիդիան Արմենիա»...
«Եթե հեղափոխություն չլիներ, հանքը շատ վաղուց շահագործվելիս կլիներ». Փաշինյանը հայտնեց իր դիրքորոշումը Ամուլսարի մասին
Եթե հնարավոր չէ Ջերմուկի օդը, ջուրը պահպանել, բացառվում է Ամուլսարի հանքի շահագործումը...
Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները միջնորդություն են ներկայացրել` Ամուլսարի շահագործման վրա արգելք դնելու պահանջով
«Եթե տեղական դատական ատյանները չկատարեն Ջերմուկի բնակիչների պահանջը, ապա նրանք կդիմեն ՄԻԵԴ...
Եթե մինչեւ մայիս Ամուլսարի հանքը չշահագործվի, հարակից համայնքները մեծ կորուստներ են ունենալու. Գորայքի նախկին գյուղապետ
Նրա խոսքով, Գորայքի խոշորացումը կատարվել է Ամուլսարի կողմից տրվող վարձավճարների հաշվին, շուրջ 121 մլն դրամ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ