News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 05
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայոց լեզվից կենտրոնացված քննություններ հանձնած 31021 շրջանավարտներից 1686-ը անբավարար գնահատական է ստացել: Այս մասին փետրվարի 24-ին «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ եւ խնդիրներ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մտահոգություն հայտնելով հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման մակարդակով:   

Նա նաեւ նշեց, որ միայն 152 դիմորդ է 19-20 միավոր ստացել: «Եկեք սկզբում հանրակրթական դպրոցներում ապահովենք այն մակարդակը, որ քննություններում չհնչի. «Նապոլեոնը տորթ է», իսկ «Սասունցի Դավիթը արձան է»»,- դժգոհեց Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ առաջարկեց, որ հայկական բուհերում դասավանդեն «լեզվական մտածողություն» առարկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ