News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի եւ Իտալիայի հնագետների կողմից Ասուան քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերված հովազի պատկերը պետք է որ հին գերեզմանում հանգչողների պահապանը լինի։ Այս մասին, հղում կատարելով հետազոտությունների մասնակիցներին, հայտնում է Planet- today-ը։

Եգիպտացի եւ իտալացի հնագետները, որոնց խումբը ղեկավարում է Միլանի պետական համալսարանից Պատրիցիա Պյաչենտինին, բացել է Ասուանում հայտնաբերված հին գերեզմանը, որը գտնվում է անապատային մասում։ Մոտ հինգ մետր խորությամբ հայտնաբերվել է ընդհանուր գերեզման, որի մեջ թաղված էր 30 մարդ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարմինները հուղարկավորվել են մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Բացի մարմիններից, գերեզմանում հայտնաբերել են հին արտեֆակտներ, օրինակ՝ ծիսական նշանակության առարկաներ։

«Կերամիկա, ոսկեզօծ իրեր, տարբեր զարդեր եւ այլն՝ գերեզմանում հայտնաբերվեց իրերի սովորական հավաքածու։ Սակայն այնտեղ կար ավելի հետաքրքիր բան։ Խոսքը հովազի պատկերի մասին է, որը զարդարում էր փայտե սարկոֆագի կափարիչը։ Դա ինքնատիպ պաշտպան է, որը պետք է ապահովեր հանգուցյալի անվտանգությունը հանդերձյալ կյանքում ճանապարհորդելիս։ Նաեւ հովազը խորհրդանշում էր ուժ, որն ուներ մահացածը»,- պատմում է Պյաչենտինին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ