ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին:
Պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։ Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած եւ ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) եւ տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հայտադիմումը եւ մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են AI-EXPO Application Form -ում։
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010.59.01.27 հեռախոսահամարով
կամ գրել հետեւյալ էլ․փոստի հասցեին` [email protected]։