News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Փետրուարի 28-ին Երեւանում քննարկում է ընթանում` «Ատոմային արդյունաբերութեան զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Միջոցառումը կազմակերպվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի եւ «Ատոմային էլեկտրակայանի հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջեւ ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության շրջանակներում:

Քննարկումներին մասնակցում են Կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ եւ բնապահպաններ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգիայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանը հայտարարեց, որ ապագայում կընդունվի Հայաստանի էներգետիկայի զարգացման մինչեւ 2024 թվականի ռազմավարությունը, որը ներկայումս մշակման փուլում է:

«Դրա հիմնական ուղղություններից մեկը, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը եւ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ, Հայկական ԱԷԿ-ի կյանքի երկարացումն է 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ի մոդերնիզացումը կբարձրացնի դրա անվտանգության եւ էներգիայի արտադրության մակարդակը: Ակնկալվում է, որ կայանում ուսումնասիրություններ կանցկացվեն, որոնց արդյունքները կորոշեն դրա կյանքի երկարացման հնարավորությունը 2026 թվականից հետո: Բացի այդ, ռազմավարությունը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտություն է նախատեսում` այս ոլորտում նորարարական լուծումների կիրառմամբ»,- նշեց նա:
Ըստ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու ռուսական կողմից նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոյի` անհրաժեշտ է ապահովել էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

««Ռոսատոմ» պետական կորպորացիան փորձ ունի ԱԷԿ-երի շահագործման ժամկետների երկարաձգման գործում: Մասնավորապես, շահագործման ժամկետները երկարաձգվել են Կոլսկայա ու Նովովորոնեժսկայա ԱԷԿ-ներում: Այս հայեցակարգերը մենք առաջարկել ենք հայկական կողմին քննարկման համար: Ներկայումս հայկական կողմը սեփական մոտեցումներն է մշակում դրանց հիման վրա»,- հավելեց նա:

Սվիրիդենկոն պարզաբանեց, որ պայմանագրով հաստատված վարկային միջոցների մոտավորապես 70 տոկոսն արդեն օգտագործվել է, եւ, ըստ նախնական ծրագրի, շահագործման ժամկետը երկարացնելու ուղղությամբ աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ 2021 թվականի վերջը, սակայն այժմ լրացուցիչ բանակցություններ են ընթանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Շուկան այժմ ազատ է, ցանկացողները կարող են էլեկտրաէներգիա արտադրել, ներկրել և արտահանել Հայաստանից. Հակոբ Արշակյան
Էներգետիկայի ոլորտում ստեղծված հարմարավետ միջավայրը կբարձրացնի երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մարկարդակը…
Հակառակ կողմից մեծ հակազդեցություն մենաշնորհից հեշտ չեն ազատվում. Խաչատուրյանը՝ էնեգետիկայի շուկայի ազատականացման մասին
Այստեղ, եթե մենաշնորհային կառավարման ցանկությունը լինի, խոչընդոտ է լինելու, պետք է…
Մենք գիտակցում ենք՝ ինչպիսի անվտանգային ռիսկեր է պարունակում գազի մեկ մատակարարից կախված լինելը․ Խաչատուրյան
Մեր էներգետիկ բալանսում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում և սպասվելիք ժամանակաշրջանում էդ փոփոխություններն ավելի մեծանալու են…
Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` սակագնի վերանայում լինի. ՀԾԿՀ նախագահ
Այս պահին ընդհանուր ուսումնասիրություն է իրականացվում, էլեկտրաէներգիայի...
Ամենաշատ