News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 09
USD
387.04
EUR
415.29
RUB
4.72
Տեսնել լրահոսը

Թուրքիան պահանջել է անթռիչք գոտի ստեղծել Սիրիայի երկնքում, հայտնում է Sabah-ը: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը թվիթերյան իր էջին գրառում է կատարել այն մասին, որ «Ռուսաստանն ու Իրանը, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, կկորցնեն իրենց ամբողջ հեղինակությունը, եթե չդադարեցնեն ռազմական գործողություններն Իդլիբում»:

Սիրիայում իրավիճակը կրկին սրվել էր փետրվարի 28-ի գիշերը. Թուրքիայի զինված ուժերը կրակահերթի տակ էին ընկել Իդլիբ նահանգում: Արդյունքում, առնվազն 33 զինվոր էր զոհվել: Ըստ Sabah-ի, վերջին միջադեպը նշանակում է, որ այս ամիս նահանգում 53 թուրք անվտանգության աշխատակից է զոհվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իդլիբում զանգվածային հարձակման փորձ են իրականացրել:

Սիրիական զորքերի կրակահերթի տակ հայտնված թուրք զինվորականները հարձակվող զինյալների շարքերում են եղել, հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչությունում: Նախարարությունում նաեւ հավաստիացրել են, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն  այս տարածքում չեն կիրառվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիրիայի ՀՕՊ միջոցները հետ են մղել Իսրայելի հրթիռային հարվածը՝ ուղղված Դամասկոսի մերձակա մի քանի օբյեկտների դեմ
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել...
Անկարայում սպասում են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի առաջնորդների հանդիպմանը
Առաջիկայում բանակցությունների առաջխաղացումից հետո, որոշում կկայացվի, եւ հնարավոր կլինի գործել․․․
Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների նոր հանդիպումը հնարավոր է հունիսի վերջին. Hürriyet
Հունիսի վերջին հնարավոր է Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների նոր հանդիպում...
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳՆ-ները Անկարայի եւ Դամասկոսի համար ճանապարհային քարտեզ կպատրաստեն
«Մասնակիցները նաեւ պայմանավորվել են հանձնարարել փոխարտգործնախարարներին նախապատրաստել ․․․
Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի արտգործանախարարների հանդիպումը
Կողմերը Մոսկվայում քննարկել են Անկարայի եւ Դամասկոսի հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր․․․
Կայացել է Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող 12-րդ խմբի հերթափոխը
Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների 12-րդ խմբի ականազերծողները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն...
Ամենաշատ