News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Միայն Ավստրալիայում բնակվող  մոխրագույն կեղծ մկները (Pseudomys fumeus) պաշտոնապես համարվում են առաջին տեսակը, որոնք վերացել են Երկրից այդ տարածքում աղետալի անտառային հրդեհների հետեւանքով: Այդ մասին գրում է Չարլզ Սթյորթի համալսարանի (CSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Ծխագույն կեղծ մկները սատկել են թոքերի հիվանդություններից, որոնք ի հայտ են եկել մրի միկրոսկոպիկ մասնիկների մահաբեր քանակության հետեւանքով, որոնք պարունակվել են անտառային հրդեհների ծխի մեջ»,-պարզաբանել է CSU աշխատակից Էնդրյու Փիթերսը: Կենդանիները սկսել էին սատկել երրորդ օրը, երբ Նոր Հարավային Ուելսի հարթավայրերում տարածվել էր մահացու ծուխը:

«Անգամ այն մկները, որոնք ողջ էին մնացել ծխահարումից հետո, կարճ ժամանակ անց սատկել էին շնչառության կանգի հետեւանքով: Դա նշանակում է, որ հրդեհների հետեւանքները կարող են ավելի մեծ վտանգ ներկայացնել»,-հավելել է Փիթերսը:

Զանգվածային անտառային հրդեհները սկսվել էին Ավստրալիայում անցած տարվա հոկտեմբերի կեսերին: Ոչնչացնել եւ անգամ վերահսկողության ներքո վերցնել հրդեհի բռնկման օջախները հրշեջներին չէր հաջողվել երկու ամիս շարունակ: Իրավիճակը բարելավվել էր միայն հորդառատ անձրեւներից հետո, որոնք տեղացել էին փետրվարի սկզբում, եւ որոնց արդյունքում հրդեհներն ինքնաբերաբար մարվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդիկ պատրաստ չեն ընդունելու՝ զգացմունքներ եւ հույզեր ունենալու կենդանիների կարողությունը
Փորձի մասնակիցների ճնշող մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվել այս տեղեկատվությանը․․․
Գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներ ունեցողներն ավելի վատ են քնում
Ընտանի կենդանիներ ունեցողների քնի որակը վատանում է...
Ֆլորիդան տառապում է բիրմայական պիթոնների արշավանքից․ Fox News
Ֆլորիդայում տիրող իրավիճակը, ինվազիվ տեսակների առումով, աշխարհի ամենաանլուծելի խնդիրներից է․․․
Գիտնականները պարզել են, թե ինչպես են կատուները մանիպուլյացիայի ենթարկում մարդկանց՝ մլավելու օգնությամբ
Ուսումնասիրությունը ցույց է տվել նկատելի տարբերություն կատուների կողմից արձակվող մլավոցների ակուստիկ հատկությունների մեջ, երբ նրանք փորձում են սնունդ խնդրել իրենց տերերից․․․
ԱՄՆ-ում կինն իր լողավազանում 180 կիլոգրամանոց կոկորդիլոս է գտել
Կինն իր լողավազանում մեծ կոկորդիլոս է գտել...
Բրիտանիայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը
Սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը...
Ամենաշատ