News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Մի քանի օր առաջ Disney-ի տնօրենների խորհուրդն անսպասելիորեն հայտարարեց ընկերության ղեկավարության փոփոխության մասին: 69 տարեկան Բոբ Այգերը լքեց գլխավոր տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2005 թվականից:

Որքան էլ որ ընկերությանը քննադատեն վերջին տասնամյակում եզակիությունը կորցնելու մեջ, չի կարելի չխոստովանել, որ ընկերությունը հիանալի բիզնես քաղաքականություն վարեց, ինչը նրան օգնեց ոչ միայն մեդիայի ոլորտի ներկայացուցիչ դառնալ, այլ նստել այդ ամբողջ կայսրության գահին: 

Մեր օրերում սովորական սպառողի առօրյան լի է կամ հենց Disney-ով կամ էլ նրա դուստր բրենդներով՝ սկսած ամբողջ աշխարհում երեխաների համար զվարճանքի այգիներից եւ վերջացրած կինոյի, սերիալների եւ մուլտֆիլմերի ոլորտում գերիշխող դերով:

15 տարվա ընթացքում գլխավոր տնօրենի պաշտոնում Բոբ Այգերը կարող էր Disney-ը մոնոպոլիստ դարձնել ամբողջ աշխարհում զվարճանքի ինդուստրիայում, բանը հասավ նրան, որ ԱՄՆ Կոնգրեսը բարձրացրեց հարցը, թե արդյոք ընկերությունը մոնոպոլիստ է դարձել, թե՝ ոչ:

Այգերն անասելի հոտառություն ուներ, որը նրան օգնեց զգալ, թե որ ուղղությամբ պետք է գնա ընկերությունը՝ ինդուստրիայում իր դիրքերն ամրապնդելու համար:

Որպես արդյունավետ մենեջեր Այգերի տաղանդի հարցում ոչ պակաս դեր ունեցավ  նրա հայրը, որը Greenvale Marketing Corporation-ում փոխնախագահ եւ գլխավոր մենեջեր էր: 

2019 թվականի վերջին Time ամսագիրը տարվա բիզնես պերսոնա ճանաչեց The Walt Disney-ի ղեկավար Բոբ այգերին:

Ռոբերտ Ալլեն «Բոբ» Այգերը ծնվել է 1951 թվականին Լոնգ Այլենդում: Սովորել է Իտակայի համալսարանում, ավարտելուց հետո աշխատել է տեղական հեռուստատեսությունում որպես եղանակի տեսության հաղորդավար:

1974 թվականին Բոբն աշխատանք է գտել American Broadcasting Company (ABC) հեռուստաալիքում: 1993-1994 թվականներին զբաղեցրել է նույն հեռուստաալիքի նախագահի պաշտոնը, ապա աշխատել է որպես գլխավոր գործադիր տնօրեն Capital Cities/ABC-ում:

Disney-ում Այգերի կարիերան սկսվել է 1996 թվականին, երբ «Միկկի Մաուսը» գնեց ABC հեռուստաալիքը: 1999 թվականին Այգերը դարձավ Walt Disney International-ի նախագահը, որը միջազգային շուկայում ներկայացնում էր Disney ընկերության շահերը:

2005 թվականին Բոբ Այգերը դարձավ Disney-ի գլխավոր տնօրեն՝ այդ պաշտոնում փոխարինելով Մայք Այսներին:

2006 թվականին ընկերությունը 7,4 մլրդ դոլարով գնեց Pixar անիմացիոն ստուդիան, որն արդեն ասոցացվում էր որակյալ եւ հաջողակ մուլտֆիլմերի հետ: Այգերի սկզբունքն այստեղ հստակ էր՝ «Չես կարողանում հաղթել, առաջնորդի՛ր»:

2009 թվականին ընկերությունը 4 մլրդ դոլարով գնեց Marvel Comics-ը, որը նոր-նոր էր մտնում կինոտիեզերք:

Այգերն ակտիվորեն առաջ էր տանում Քեւին Ֆայգիին եւ նրան դարձրեց Marvel Studios-ի ղեկավար:

2012 թվականին Disney-ը 4,06 մլրդ դոլարով գնեց Lucasfilm-ը եւ «Աստղային պատերազմները», եւ միագնամից սկսեց տվյալ ֆրանշիզայի նոր ֆիլմեր, սերիալներ եւ մուլտֆիլմեր նկարահանել:

Գեղարվեստական արժեքի տեսանկյունից նոր ֆիլմերը կուլտային չդարձան, սակայն ֆինանսական առումով դրանք առավել քան հաջողակ էին:

Գնելով Lucasfilm-ը՝ Disney-ը ստացավ Industrial Light & Magic համակարգչային գրաֆիկայի ստուդիա, ինչը ընկերությանը հնարավորություն տվեց նկարահանել իր դաական մուլտֆիլմերի ռեմեյքները:

          

Այգերի վերջին ակորդը դարձավ վերջին գնումը՝ 20th century fox ընկերության հեռուստատեսային եւ կինոակտիվները աստղաբաշխական 71,3 մլրդ դոլարով:

Դա ժամանակակից պատմության մեջ առաջին գործարքը դարձավ, երբ մեծ վեցնյակի (Columbia Pictures, Warner Bros., Paramount Pictures, Universal Studios, Walt Disney Pictures. եւ 20th century fox) ներկայացուցիչներից մեկը գնում է մյուս ներկայացուցչին:

Զվարճալի փաստ՝ պարզվում է, որ կատարվեց «Սիմփսոնները» մուլտսերիալի եւս մեկ կանխատեսում:

Իսկ այժմ այդ էլիտար ակումբը դարձավ մեծ հնգյակի ակնհայտ առաջնորդ՝ ի շնորհիվ Բոբ Այգերի նուրբ, խելացի կառավարման:

2019 թվականին ստուդիայի նախագծերի ընդհանուր արժեքը գերազանցեց 11 մլրդ դոլարը՝ չհաշված մերչենդայզից ստացած եկամուտը (ուղեկցող ապրանքների վաճառք):

Նոր գլխավոր տնօրեն դարձավ Բոբ Չապեկը, որը վերջին տարիներին պատասխանատու էր ընկերության զվարճանքի այգիների եւ սպառողական ապրանքների համար: Իսկ Այգերն աշխատանքը կշարունակի որպես գործադիր տնօրեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչեւ նրա պայմանագրի ժամեկտի ավարտը:

Նորայր Նազարյան     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլեն Զաքարյանը
Նրա ստեղծագործական ձեռագրին են պատկանում բազմաթիվ ճանաչված ու սիրելի...
Հայաստանում կանցկացվի Ճապոնական կինոյի 16-րդ փառատոնը
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից հայտնում են, որ փառատոնը կբացվի փետրվարի 22-ին․․․
Մահացել է իսպանացի հայտնի կինոռեժիսոր Կառլոս Սաուրան
Ռեժիսորի հայտնի ֆիլմերից են «Որսը», «Էլիզ, իմ կյանք», «Կախարդական սեր»․․․
Հայկական երեք ֆիլմեր կցուցադրվեն Նանտի միջազգային կինոփառատոնում
Փետրվարի 7-12-ը Ֆրանսիայում կայանալիք Նանտի միջազգային կինոփառատոնի...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին»  կինոարտադրության հարթակին
WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները...
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Եվրիմաժի» կառավարման խորհրդի համաժողովին
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային...
Ամենաշատ