News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային բանկի Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։ 2019թ․ հոկտեմբերին կնքվել է Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը։ Ի թիվս այլ ծրագրային միջոցառումների՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում նախատեսվում է կազմակերպել վեցամսյա աշխատանքային պրակտիկա ճանապարհաշինության‚ նախագծման ոլորտներում մասնագիտացող եւ ավարտական կուրսերում սովորող իգական սեռի ուսանողների համար։

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Լյուդմիլա Աղաբեկյանը տեղեկացրեց‚ որ արդեն դիմել են Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությանն այս հարցում համագործակցելու համար։ Ուսանողներն իրենց պրակտիկան կանցնեն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում‚ ինչի համար նաեւ կվճարվեն։

«Ճանապարհաշինության ոլորտում այսօր ինժեներների, նախագծողների եւ ճանապարհային անվտանգության մասնագետների պահանջ կա‚ եւ նման նախաձեռնությունները կօգնեն լրացնել այդ բացը։ Բացի այդ‚ երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու կարողությունները կատարելագործել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության հմուտ մասնագետների ղեկավարությամբ եւ պրակտիկ աշխատանքի ընթացքում։ Նախատեսվում է պրակտիկանտների-ստաժորների ընտրության եւ ՊՈԱԿ-ի աշխատանքներում ներգրավման գործընթացն սկսել առաջիկայում՝ 2020թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Չնայած ծրագրով նախատեսված պարտադիր պահանջը վերաբերում է միայն իգական սեռի ներկայացուցիչներին, սակայն նախատեսվում է պրակտիկային ներգրավել նաեւ տղաներին»‚- ասաց Լյուդմիլա Աղաբեկյանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը միակ պետական ընկերությունն է, որը Համաշխարհային բանկի եւ միջազգային ֆինանսական այլ հաստատությունների հետ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում ճանապարհաշինության ոլորտում, ակնկալվում է, որ ծրագրում ներգրավված պրակտիկանտները-ստաժորները հետագայում ՊՈԱԿ-ում‚ ճյուղային նախարարությունում կամ ճանապարհաշինական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններում աշխատանք գտնելու ավելի լայն հնարավորություններ կունենան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ