News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը եւ քարոզարշավը, որին նա մասնակցում է, հստակ տարանջատված են: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` մեկնաբանելով «ՈՉ»-ի շտաբի ներկայացուցիչների քննադատությունը, որոնք դժգոհություն են հայտնել, որ ՀՀ վարչապետը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում խախտել է օրենքը, քանի որ ճանապարհի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու ընթացքում հանկարծ սկսել է հօգուտ «ԱՅՈ»-ի քարոզարշավ իրականացնել:

Ըստ պատգամավորի` Փաշինյանը քարոզարշավին մասնակցում էր որպես «մասնավոր անձ», այլ ոչ թե որպես վարչապետ: «Այն փաստը, որ մենք գիտենք, որ այդ անձը վարչապետ է, դեռ չի նշանակում, որ նա միշտ հանդես է գալիս որպես կառավարության ղեկավար: «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանվում է, որ իշխանության ներկայացուցչի կողմից քարոզչություն չի կարող իրականացվել իր պարտականությունների կատարման ընթացքում»,- պարզաբանեց Գրիգորյանը: Ուստի պատգամավորն այս քննադատությունն «արհեստական եւ անհիմն» համարեց:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ