News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամուլսարի շահագործման հարցը մեր նախարարության հետ առնչվող հարց չէ. մՄենք կրկին խնդիրներ ենք տեսել, խնդիրներն ուղարկել ենք քրեական գործի: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` խոսելով Ամուլսարի հանքի շահագործման եւ խնդիրների հանգուցալուծման մասին։

«Ի՞նչը պետք է հանգուցալուծվի։ Շահագործվելու է, թե ոչ, դա մեր՝ նախարարության հետ առնչվող հարց չէ այս պահին։ Խնդիրներն ուսումնասիրվում են, որպեսզի տեսնենք կազմակերպությունը կեղծ տվյալնե՞ր է ներկայացրել, թե ոչ, եթե կեղծ է, ապա ինչի հետեւանք է, եթե կեղծ չէ, ապա պետական մարմիններն ինչ-որ բան ճիշտ չեն արել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք նախարարությունը գործի ընթացքին հետեւո՞ւմ է, նախարարը պատասխանեց, որ իրենց մասնագետները որպես փորձագիտական ներուժ, ներգրավված են այդ գործում:

Անդրադառնալով տարածքների ապօրինի սեփականաշնորման հարցին՝ Գրիգորյանը նշեց, որ անտառային օրենսգիրքը հստակ արգելում է անտառային հողերի օտարումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, բայց կար ընթացակարգ, որի միջոցով հնարավոր էր հողի կատեգորիան փոխել եւ հետո վաճառել։

«Կարող եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում անտառային հողերի կատեգորիա չի փոխվել։ Նախկինում քրեական գործեր կային, մենք նաեւ ուսումնասիրություններ ենք արել, ՊՎԾ-ն էլ է աշխատել բոլոր այն տեղերում, որտեղ հիմքերը բավարար չեն եղել, մենք մեծ ուրախությամբ այդ հողերը հետ կընդունենք»,- ասաց Գրիգորյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ