News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորների մի մասը ակնհայտորեն քաղաքական ազդեցության տակ են որոշ քաղաքական խմբերի, կուսակցությունների կամ առանձին անհատների: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, գորիսում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով, ՍԴ դատավորները դա անում են անթաքույց, անում են քաղաքական տեքստեր հնչեցնելով. «Անում են ի հեճուկս նրա, որ դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ եւ իրավունք չունի հնչեցնել քաղաքական տեքստեր: Կա նաեւ հարցի բարոյական կողմը,. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ով հեղինակներից է այն Սահմանադրության, որ ընդունվել է 2015-ին, ինչ-որ մի փուլից որոշում է, որ քանի որ խոսքն իրեն է վերաբերելու, ձեռնտու չէ պաշտոնավարել 6 տարի, եթե հնարավոր է ինչ-որ աճպարարության շնորհիվ պաշտոնավարել մինչեւ 2035 թվականը: Հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է դատաիրավական բարեփոխումների մեծ օրակարգ, որը ենթադրում է, որ դատական համակարգը պետք է մաքրվի, փոխվի, արդյունավետ դառնա նրա աշխատանքը, բնականաբար, այն ՍԴ դատավորները, որոնք քաղաքական ազդեցության տակ են, չեն հաստատելու այն բարեփոխումների օրակարգը, որ նախաձեռնում ենք մենք»,-ասաց Մակունցը:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում դատական համակարգը, այդ թվում ՍԴ-ն պետք է լինի անկախ, որպեսզի եթե ապագայում որեւէ ուժ փորձ կատարի կեղծել ընտրություններ, ապա այն ՍԴ-ն, որը ժողովուրդը «Այո» ասելով փոխելու է, այդ դատարանը չի սրբագրելու որեւէ կեղծիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) սատարում է ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան
Հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում, Կենտրոնամետ…
Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա
ԱԺ-ն արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ քննարկում է ՍԴ մասին օրենքի փոփոխությունները
Նշենք, որ այսօր առավոտյան «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ...
Հայաստանի խորհրդարանը չեղարկել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ սեփական որոշումը
Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում․․․
Հանրաքվեի անցկացման համար Հայաստանում արդեն 125 միլիոն դրամ է ծախսվել. ԿԸՀ
«Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխության նպատակով հանրաքվե անցկացնելու համար ՀՀ պետական ​​բյուջեից 2.5 միլիարդ դրամ է հատկացվել...
«Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ական է Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. «Ժառանգություն»
Սկսվեց համավարակը՝ ահագնացնելով հակակշիռներ չունեցող անձնակենտրոն իշխանության տեղապտույտը, որը սկսեց ճանապարհներ որոնել հրաժարվելու ապարդյուն հանրաքվեից...
Ամենաշատ