News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ամառային Օլիմպիական խաղերի մեկ-երկու տարով հետաձգումն «ամենաընդունելի» տարբերակը կլիներ, եթե այս ամռանը Տոկիոյում նախատեսված մրցումները չկարողանան անցկացվել` COVID-19 վիրուսի գլոբալ բռնկման պատճառով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի անդամ Հարույուկի Տակահասին:

Նրա խոսքով` խաղերի չեղարկումից կամ դրանք առանց հանդիսատեսի անցկացնելուց ֆինանսական վնասը չափազանց մեծ կլինի, իսկ մեկ տարով հետաձգելը կխանգարի այլ խոշոր սպորտային միջոցառումների ժամանակացույցին: Ճապոնիայի ԱՕԿ-ն, պարզաբանել է Տակահասին, նոր է սկսել տարբեր սցենարներ քննարկել, թե ինչպես համաճարակը կարող է ազդել խաղերի վրա: Բանն այն է, որ կազմակերպության նախագահության վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, այսինքն` համաճարակի բռնկումից առաջ:

Ճապոնիայի կառավարությունը բացասական է արձագանքել Տակասիի հայտարարությանը: «Չեղարկումը կամ հետաձգումը պարզապես անհնար է, մենք նման հարց չենք քննարկում»,- Bloomberg գործակալությունը մեջբերում է Ճապոնիայի` Խաղերի համար պատասխանատու նախարար Սեյկու Հասիմոտոյին: ՄՕԿ-ում Ճապոնիայի ԱՕԿ-ի ներկայացուցչի հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել, փոխանցում է DW-ն:

XXXII ամառային օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Ճապոնիայի Տոկիո քաղաքում: Լուրերն այն մասին, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով խաղերը կարող են չեղարկվել, հետաձգվել կամ անցկացվել առանց հանդիսատեսի, ամեն օր ավելանում են:ա

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ