News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի տարածումը, մահերը, արգելափակումները և բոլոր տեսակի խիստ միջոցները խաթարել են մարդկանց հոգեբանական վիճակը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տվել նոր ուսումնասիրությունը, հավատացյալները, ովքեր հնարավորություն են ունեցել ներկա գտնվել կրոնական միջոցառումներին, ավելի լավ են տարել հոգեկանի վրա համաճարակի բացասական հետևանքները, գրում է Naked Science-ը։ Կորոնավիրուսային համաճարակը և այն միջոցները, որոնք իշխանությունները ձեռնարկել են հիվանդությունը վերահսկելու համար, մեծապես ազդել են մարդկանց կյանքի վրա։ Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված հարվածը. 2021 թվականի տվյալներով՝ խոշոր դեպրեսիվ և տագնապային խանգարումներով հիվանդների թիվը, 2020 թվականի հետ համեմատ աճել է համապատասխանաբար 28%-ով և 26%-ով։

Այժմ Արևմտյան Ավստրալիայի, Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) և Ազիմ Պրեմջի համալսարանի (Հնդկաստան) գիտնականները, օգտագործելով Միացյալ Նահանգների օրինակը, որոշել էին պարզաբանել, թե ինչպես է համաճարակի ժամանակ հոգեբանական վիճակի վրա ազդել կրոնականությունը՝ ամենակարևոր գործոններից մեկը, որով որոշվում է հոգեկան առողջության վիճակը։

«Ամերիկացիների գրեթե 65%-ն ասել է, որ կրոնը կարևոր դեր է խաղում իրենց առօրյա կյանքում, և 36%-ը հաճախում է կրոնական արարողություններին ամեն շաբաթ: Հետևաբար, հնարավոր է, որ կրոնականությունը դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես է Covid-19-ն ազդել Միացյալ Նահանգների մարդկանց հոգեկան առողջության վրա»,- նշել են հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է European Economic Review ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 5178 բնակիչ։ 2021 թվականի փետրվարից մարտ ամիսներին նրանք մասնակցել են հարցմանը, որն ընդգրկել է հարցվողների մասին տարբեր տեղեկություններ՝ բնակության վայր, տարիք, սեռ, մասնագիտություն, եկամուտ, կրթություն, ամուսնական կարգավիճակ, կյանքի կրոնական ոլորտ (կրոնի նշանակությունը մարդու համար, աղոթքի հաճախականությունը) և կրոնական արարողություններին կամ այլ միջոցառումներին հաճախելը։

Բացի այդ, մասնակիցները լրացրել են Համաճարակաբանական հետազոտությունների կենտրոնի հոգեկան առողջության հարցաշարը (CES-D): Միջին հաշվով, հարցվածները 57-ից 20 միավոր են հավաքել (ավելի բարձր միավորը վկայում է ավելի վատ հոգեկան առողջության մասին):

«Տղամարդկանց մոտ հոգեկան առողջությունն ավելի լավ վիճակում է եղել, քան կանանց մոտ, և նույնը վերաբերում է սպիտակամորթներին՝ համեմատած ոչ սպիտակամորթների հետ: Հիմնական եզրահանգումը կատարվել է հետևյալ դիտարկումներից․ չնայած կրոնականության բարձր մակարդակ ունեցող հարցվածները (կամ նրանց անմիջական շրջապատից որևէ մեկը) ուներ կորոնավիրուսով վարակվելու 10%-ով ավելի բարձր ռիսկ՝, համեմատած կրոնականության ցածր մակարդակ ունեցող հարցվածների հետ, սակայն CES-D սանդղակի վրա նրանք ավելի լավ արդյունքներ են ունեցել», - ասում են գիտնականները: Այսպիսով, կրոնականության միջին մակարդակ ունեցող մասնակիցները CES-D դեպրեսիայի սանդղակում ունեին գնահատական, որը 1,12 միավորով ցածր էր, քան նմանատիպ հատկանիշներով ոչ կրոնական մարդկանց:

Մանրակրկիտ վերլուծությունից հետո աշխատանքի հեղինակները եզրակացրել են, որ կրոնականությունը զգալիորեն մեղմացնում է համաճարակի բացասական ազդեցությունը հոգեկան առողջության վրա։ Ընդ որում, ուսումնասիրված բոլոր գործոնների թվում նման ազդեցություն է թողել կրոնականությունը (և մասամբ զբաղվածությունը), ընդգծել են հետազոտողները։

Նրանք պարզաբանել են, որ ամենամեծ օգուտը ստացվել է կրոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։ Արդյունքում, այն շրջաններում, որտեղ կարանտինային միջոցառումներն առավել խիստ էին, անհետացել էր կրոնականության բարերար ազդեցությունը։ Այնուամենայնիվ, նման տարածքների կրոնական բնակիչներն ավելի լավ էին կարողացել հաղթահարել Covid-19-ի բացասական հետևանքները՝ առցանց կրոնական ծառայությունների շնորհիվ:

«Այս արդյունքները միայն հարաբերական բնույթ ունեն: Մենք ոչ մի եզրակացություն չենք անում պատճառահետևանքային կապի վերաբերյալ, բայց մեր ներդրումն ենք ունենում՝ փորձելով հասկանալ հոգեկան առողջության վրա համաճարակի հետևանքները և կրոնի դերն այս հարցում»,- եզրափակել են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ