News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

COVID-19 համավարակի ընթացքում դպրոցները փակելը կարող է բացասաբար անդրադառնալ առաջիկա 40 տարում  համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վրա։ Նման մռայլ կանխատեսում  արել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, հայտնում է Euronews-ը։

Դա, ըստ հետազոտության, կարող  է 30-40 տարի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային արտադրողականության, գիտելիքի տարածման և նորարարության վրա, քանի որ 15-ամյա աշակերտների շրջանում մաթեմատիկա առաջարկայից թեստերի միավորների նվազած գնահատականները կազդեն ավագ դպրոցի գնահատականների և, ի վերջո, քոլեջ ընդունվելու և հետագայում աշխատանք գտնելու հնարավորությունների վրա:

Այս թվերը հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ համավարակի ժամանակ որոշ դպրոցներում դասընթացները հեռավար անցկացվեցին, և տնտեսապես ավելի անապահով խմբերի երեխաները ռեսուրսների բացակայության պատճառով չկարողացան օգտվել այդ տարբերակից:

Նրանց համար կրթության այս ձևի թերությունների թվում են ինտերնետի կամ համակարգիչների հասանելիության խնդիրները, դասասենյակների, ուսուցիչների և հասակակիցների աջակցության բացակայությունը: Քանի որ որոշ երկրներում դպրոցները տարիներով փակվեցին, դա բացասական ազդեցություն է թողել որոշ աշակերտների հոգեկան առողջության վրա, ինչը նույնպես ազդել է նրանց ուսումնական կյանքի վրա:

Հաջորդ տարեվերջին G20-ի երկրների մեծ մասում գնաճը պետք է վերադառնա նպատակային մակարդակին: Ակնկալվում է, որ 2024 թվականին G20-ի երկրներում գնաճը կկազմի շուրջ 6,6%, իսկ հիմնական գնաճը (առանց սննդամթերքի և էներգիայի) կկազմի շուրջ 2,5%:

Ակնկալվում է, որ 2025 թվականին G20-ի երկրներում գնաճը կկազմի շուրջ 3,8%, իսկ հիմնական գնաճը կնվազի մինչև 2,1%, սակայն կենտրոնական բանկերը և տնտեսական հաստատությունները, հավանաբար, կշարունակեն զգուշավոր լավատեսական մոտեցում ցուցաբերել իրենց քաղաքականության ընտրության հարցում: Այսպիսով, Անգլիայի բանկը փետրվարի նիստում որոշել է տոկոսադրույքները պահել 5,25% մակարդակում՝ ցանկանալով համոզվել, որ գնաճային գործոնները վերահսկվում են:

2022 թվականին համաշխարհային ծովային առևտրի ծավալի մոտավորապես 15%-ը բաժին է ընկել Կարմիր ծովին։ Այն բանից հետո, երբ հութիները սկսեցին հարձակումներ գործել այնտեղ գտնվող առևտրային նավերի վրա, մի շարք ընկերությունների բեռնափոխադրումների արժեքը կտրուկ բարձրացավ: Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ նավագնացության այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Hapag Lloyd-ը, Maersk-ը և Mediterranean Shipping Company (MSC) հարձակումների աճող սպառնալիքի պատճառով հայտարարել են Կարմիր ծովով տարանցումը դադարեցնելու մասին:

Առաքման ծախսերը կարող են մեծ ազդեցություն ունենալ համաշխարհային գնաճի վրա, քանի որ մի շարք եվրոպական ընկերություններ, ինչպիսիք են Tesco-ն, Primark-ը, Next-ը և Marks and Spencer-ը նախազգուշացնում են, որ Կարմիր ծովում իրավիճակը կարող է հանգեցնել որոշ ապրանքների գների բարձրացմանը, պաշարների դուրսբերմանը կամ սպառմանը:

Եթե առաքման ծախսերը շարունակեն աճել, ներմուծման տարեկան գների աճը կարող է հասնել 5%-ի: Սա իր հերթին մեկ տարվա ընթացքում կարող է հանգեցնել սպառողական գների ինդեքսի մոտ 0,4 տոկոս աճի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ