News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինացի հետազոտողները հայտնաբերել են  COVID-19 առաջացնող SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը երկու շաբաթ ավելի առաջ, քան Պեկինը պաշտոնապես պատմել է դրա մասին։ Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal թերթը՝  հղում կատարելով ԱՄՆ առողջապահության նախարարության եւ սոցծառայությունների փաստաթղթերին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ 2019թ. դեկտեմբերի 28-ին չինացի գիտնականները ներբեռնել են SARS-CoV-2-ի կառուցվածքը տվյալների ամերիկյան շտեմարանում։ Պեկինն այն ժամանակ հիվանդության բռնկումն Ուհանում անվանել էր «անհայտ թոքաբորբ»։ Չինաստանը վիրուսի կառուցվածքը փոխանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը միայն 2020թ. հունվարի 11-ին։

Թերթն ընդգծում է, որ այս տեղեկությունը «լույս չի սփռում այն բանի վրա, թե ինչպես է առաջացել COVID-ը», բայց ցույց է տալիս, որ աշխարհը մինչ այժմ չունի համավարակի ծագման լրիվ պատկերը։ Երկու շաբաթը կարող էր «վճռական դեր խաղալ»՝ օգնելու համար միջազգային բժշկական հանրությանը որոշել, թե ինչպես է տարածվում նոր վիրուսը, եւ սկսել հնարավոր պատվաստման աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ