News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ պատվաստումներին առնչվող գրառումներում հայտնաբերված խարդախությունների կապակցությամբ:

Ըստ Reuters գործակալության՝ երկրի Գլխավոր կարգավորիչի գրասենյակի հետաքննությունը ցույց է տվել, որ Բոլսոնարուի պատվաստման մասին գրառումները կեղծ են եղել:

Բոլսոնարուից բացի մեղադրանք է առաջադրվել նաև նրա նախկին օգնականներից մեկին՝ Մաուրո Սիդուին, որը հետաքննության շրջանակում ձերբակալվել էր անցյալ տարվա մայիսին։ 

Ըստ աղբյուրների՝ Բոլսոնարուին մեղադրանք է առաջադրվել երկրի միացյալ առողջապահական համակարգում կեղծ տվյալների գրանցման, ինչպես նաև հանցավոր կազմակերպության ստեղծման կասկածանքով։

Բրազիլիայի նախկին նախագահը Reuters-ի հետ զրույցում հաստատել է, որ կորոնավիրուսի դեմ չի պատվաստվել և հայտարարել է, որ ինքը հանգիստ է այդ հարցում։

«Դա ընտրողական հետաքննություն է, ես հանգիստ եմ, ոչինչ պարտական չեմ։ Աշխարհը գիտի, որ ես չեմ պատվաստվել»,- ասել է Բոլսոնարուն։

Բրազիլայի նախագահի պաշտոնում Բոլսոնարուն բազմիցս թերագնահատել է պատվաստման և համավարակի ընթացքում սոցիալական հեռավորությունը պահպանելու կարևորությունը:

Ընդ որում, Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 700 հազար մարդ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ