News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ferrari իտալական ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է սուպերքարերի արտադրությունը Մարանելու եւ Մոդենե հարթակներում COVID-19 վիրուսային հիվանդության տարածման պատճառով, գրում է Մոտոր-ը:

Իտալիայում COVID-19 հիվանդության սրընթած տարածման պատճառով լուրջ համաճարակաբանական իրավիճակն անխուսափելիորեն ազդել է ընկերության արտադրողական գործընթացների վրա: Իտալացիները սկսել են զգալ լուրջ խափանումներ կոմպլեկտավորման մասեր մատակարարելու կապակցությամբ, այդ պատճառով Ferrari-ի ղեկավարությունը որոշել է դադար տալ մինչեւ մարտի 27-ը: Միեւնույն ժամանակ նաեւ պաշտպանել աշխատակիցներին հնարավոր կորոնավիրուսային հիվանդությունից եւ վարակի դրա հետագա տարածումից:

Հարկադիր դադարի ժամանակ ընկերությունը կշարունակի վարձատրել իր աշխատակիցներին: Չի բացառվում, սակայն, որ ավտոմեքենաների արտադրության պլանավորված վերականգնումը կրկին կհետաձգվի, սակայն դա արդեն կախված կլինի երկրում եւ Եվրամիության տարածքում ընթացիկ իրավիճակից: Գործարանների աշխատանքը դադարեցնելու մասին որոշումը դյուրին չէր, նշում են Ferrari-ում: Բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության ծավալը սահմանափակելու պայմաններում կարեւոր է յուրաքանչյուր վայրկյանը, այդ պատճառով երկու շաբաթվա կորուստը բավականին դժվար կլինի լրացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ