News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պատժամիջոցների միջոցով միտումնավոր մարդասիրական ճգնաժամի իրավիճակ են ստեղծում Իրանում` երկրի բնակիչներին զրկելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներից: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Մոսկվայում Իրանի դեսպանության կողմից Twitter-ում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով` Միացյալ Նահանգները խոչընդոտում են անհրաժեշտ բժշկական սարքավորումների մատակարարումը կորոնավիրուսով վարակված հիվանդներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Իրանի դեսպանատունն իրավիճակը «կանխամտածված հումանիտար աղետ» է անվանել, որի մասշտաբը չի սահմանափակվի միայն Իսլամական հանրապետությամբ:

«Նման գործողություններն Իրանի դեմ, մասնավորապես` ԱՄՆ կառավարության կողմից, այլեւս իրավական կամ տնտեսական թեմա չեն: Յուրաքանչյուր անձ, որը խոչընդոտում է, որպեսզի ավելի քան 80 միլիոն բնակչությամբ մեկ այլ երկիր կարողանա հումանիտար ապրանքներ ձեռք բերել, ինչպիսիք են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները միջազգային շուկայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, խախտում է միջազգային իրավունքի նորմերը»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ