News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները «թերագնահատել են» կորոնավիրուսի համաճարակի վտանգը: Քաղաքական գործիչն այս մասին ասել է գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:

«Կարծում եմ, որ բոլորս, ովքեր փորձագետ չեն, ի սկզբանե թերագնահատել են կորոնավիրուսը: Բայց հետո պարզ դարձավ, որ մենք գործ ունենք վիրուսի հետ, որի դեմ պայքարով զբաղված կլինենք դեռ երկար ժամանակ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նա նաեւ հիշեցրել է, որ այժմ հենց Եվրոպան է համաճարակի էպիկենտրոնը:

Ընդ որում, ֆոն դեր Լյայենը հարցազրույցի ընթացքում նախընտրել է չօգտագործել այն նույն տերմինաբանությունը, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օգտագործել էր մարտի 16-ին ազգին ուղղված իր ուղերձում: Նա կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը «պատերազմ» չի անվանել: «Անձամբ ես չէի օգտագործի պատերազմ բառը, բայց հասկանում եմ, թե ինչով է առաջնորդվել Ֆրանսիայի նախագահը, քանի որ կորոնավիրուսը հակառակորդ է, որը լուրջ մտահոգություն է առաջացնում»,- պարզաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, փոխանցում է RFI-ն: «Մենք հասկացանք, որ բոլոր այն միջոցները, որոնք դեռ երկու կամ երեք շաբաթ առաջ կոշտ եւ կտրուկ էին թվում, պետք է ձեռնարկվեին հենց հիմա»,- խոստովանեց ֆոն դեր Լեյենը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ԵՄ երկրները սատարել են ԵՄ մուտք գործելու 30-օրյա արգելքի առաջարկին: Մարտի 17-ի գիշերը կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն արձանագրվել էին նաեւ Եվրոպայի վերջին երկրում` Մոնտենեգրոյում, որտեղ մինչ այժմ վարակման դեպքեր չէին հայտնաբերվել:

Նախօրեին եվրոպական առաջնորդների վիդեոհամաժողովի ժամանակ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելը հայտարարել էր Եվրոպական միության մակարդակով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջնային ուղղությունների մասին: Որպես կարեւորագույն խնդիրներ` նա նշել էր COVID-19-ի տարածման սահմանափակումը, բժշկական սարքավորումների ձեռքբերումը, աջակցությունը պատվաստանյութի գիտական հետազոտությունների ու մշակման գործընթացին եւ համաճարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների վերացումը: Նա նաեւ նշել էր ԵՄ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործողությունների համակարգումը երկրի սահմաններից դուրս գտնվող ԵՄ քաղաքացիների` դեպի հայրենիք տարհանման հարցում:

France-Presse գործակալությունը հիշեցնում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ կարվի անհրաժեշտ ամեն բան, որպեսզի ֆրանսիացի զբոսաշրջիկները կարողանան վերադառնալ տուն, եւ այլ երկրներում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ է արել մնալ իրենց բնակության վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ