News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությանը մարտի 31-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին կորոնավիրուսի հայտնաբերման համար 100 000 թեստ է անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ ուղերձը հղելով սփյուռքին:

«Արդեն հայտնի է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պրոցեսը կանգնեցնել չի հաջողվում: Այն կանխարգելիչ միջոցները, որոնք այսօր կիրառվում են Հայաստանում եւ Արցախում ընտրությունների նախաշեմին բացարձակ չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին եւ ԱՀԿ-ի խորհուրդներին: Հայտնի է, որ արդեն կա վիրուսի տարածման դրական փորձը: Դա ոչ միայն Չինաստանն է, այլ նաեւ իտալական Վո քաղաքը, որտեղ հետեւել են ԱՀԿ-ի ցուցումներին եւ ոչ միայն մարդկային, այլ նաեւ ֆինանսական ջանքեր գործադրե: Քանի որ տարբեր քաղաքական նկատառումներով որոշվել է չհետաձգել Արցախի ընտրությունները, կորոնավիրուսի տարածման ամենաառաջին ռիսկային գոտում մնում է  Արցախի Հանրապետությունը: Հիշեցնեմ, որ այն պայմաններում, երբ դադարեցվել է ուսումնական գործընթացը, Արցախից ուսանողների մեծ մասը կվերադառնա տուն: Ջերմությունը չափելն արդյունավետ միջոց չէ, ավելին, դա ինքնախաբեություն է: Այդ պատճառով որպես Հայաստանի առաջին օմբուդսմեն ուզում եմ հայտարարել՝ երկրի եւ ժողովրդի ամենակարեւոր անվտանգությունը բնակչության ֆիզիկական առողջությունն է: Այժմ այդ անվտանգությունն իրական սպառնալիքի տակ է: Անհրաժեշտ է, որպեսզի վիրուսաբաններն ու թերապեւտները լիարժեք պատրաստ լինեն, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է Արցախին ապահովել 100 000 թեստերով: Ես դիմում եմ սփյուռքին: Բառացիորեն մի քանի օրվա ընթացքում պետք է ապահովել առնվազն 100 000 թեստերի փոխանցումը Արցախին եւ օնլայն վերապատրաստել բժիշկներին, վիրուսաբանների բրիգադ ապահովել: Հայաստանն ու Արցախը հաղորդակցման առումով, աշխարհագրորեն եւ տնտեսապես միասնական տարածք են, եւ ես կարծում եմ, որ ամենից առաջ պետք է կանխել Արցախում վիրուսի տարածումը: Կարծում եմ՝ այս ուղերձին բոլորը դրական կվերաբերվեն, կդադարեցնեն նման հայտարարությունների քաղաքականացումը եւ վերջապես կհիշեն: Ուղերձը խուճապի որեւէ տարր չի պարունակում: Հակառակը, այն կոչված է աջակցելու կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ կամավորների ջանքերին»,- հայտարարել է Լարիսա Ալավերդյանը:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ