News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի 4 նահանգ իրենց վարչական սահմանները փակում են՝ վիրուսի լայն տարածումը կասեցնելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարություններով հանդես են եկել Թասմանիա, Հարավային Ավստրալիա, Քվինսլենդ եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգների ղեկավարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօրվանից սկսած, եթե պատրաստվել էիք Թասմանիա գալ, մի եկեք: Մի նստեք լաստանավ, կամ մենք ստիպված կլինենք ձեզ խնդրել վերադառնալ»,- հայտարարել է Թասմանիայի նահանգապետ Պիտեր Գուտվեյնը՝ ներկայացնելով «նահանգի սահմանների արգելափակման առավելագույն խիստ միջոցները»: Նա նշել է, որ երեքշաբթի՝ մարտի 24-ից սկսած Թասմանիա կարող են գալ միայն բժիշկները, արտակարգ ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները: Կղզում մշտապես բնակվող քաղաքացիները կարող են տուն վերադառնալ, բայց սահմանը հատելուց հետո պարտավոր են երկշաբաթյա կարանտին պահպանել:

Համանման հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Քվինսլենդ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը: «Մենք չենք ցանկանում, որ Նոր Հարավային Ուելսից եւ Վիկտորիայից մարդիկ գան այստեղ՝ Քվինսլենդ: Մարդիկ պետք է մնան իրենց նահանգներում, իրենց քաղաքներում եւ որքանով հնարավոր է՝ իրենց տներում»,- նշել է նա՝ նահանգի բնակիչներին նաեւ կոչ անելով հրաժարվել նահանգի մեջ բոլոր ուղեւորություններից եւ հնարավորության սահմաններում տանը մնալ: Հաղորդվում է, որ կեսգիշերից հետո նահանգի սահմանը փակվելու է տրանսպորտի բոլոր տեսակների համար:

Սահմանները փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Հարավային Ավստրալիա եւ Արեւմտյան Ավստրալիա նահանգները, ինչպես նաեւ Հյուսիսային տարածք տարածաշրջանը: Նահանգներ ազատ մուտքը դադարեցվելու է երեքշաբթի տեղական ժամանակով համապատասխանաբար 16:00-ին եւ 13:30-ին: Նահանգների բնակիչները կարող են տուն վերադառնալ հատուկ ստեղծված 12 անցակետերով, սակայն ստիպված են լինելու երկշաբաթյա կարանտին պահել: Հյուսիսային տարածքն իր սահմանները փակել էր մարտի 19-ին, որ խուսափի կորոնավիրուսի տարածումից բնիկների հեռավոր բնակավայրեր: Տարածաշրջանի բնակիչները կարող են տուն վերադառնալ՝ 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պայմանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ