
Հայաստանում հիմա, ինչպես եւ նախկինում չկա առաջին անհրաժեշտության պարենային եւ ոչ պարենային ապրանքների պակաս: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետը բաց է, մատակարարումները կատարվում են նորմալ ռեժիմով:
«Մենք քաղաքացիներին կոչ ենք անում խուճապի չմատնվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Անգամ ծանրաբեռնված օրերին, երբ խոշոր գնումներ էին կատարվում, խոշոր սուպերմարկետների վաճառադարակները դատարկ չեն մնացել: Այս պահին բոլոր խոշոր սուպերմարկետներում նկատվում է ապրանքների իրացման, այսինքն՝ գնումների մակարդակի նվազում»,- նշեց նա: