News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Հայաստանում ալկոգելի արտադրության ծավալն աճել է: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Եթե վաղ փուլերում դեղատներում ալկոգելի դեֆիցիտ կար մեկ օրվա ընթացքում մեծ պահանջարկի պատճառով, ապա այժմ ավելցուկ է, այդ թվում նաեւ` ալկոգել արտադրող ընկերություններում:

Մենք ուղիղ կապի մեջ ենք նրանց հետ: Մեծածախ գները բարձրացել են մի քանի դրամով` դոլարի տատանումների պատճառով, սակայն այդ ամենը չի ազդել ալկոգելի գնի վրա»,- ասաց պաշտոնյան:

Նա հավելեց, որ Հայաստանում բժշկական դիմակների գների բարձրացումը բացատրվում է համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ, որոնք  ամեն օր տատանվում են, իսկ ներմուծողի համար դա մեծ ռիսկ է: «Չինաստանից ներկրվող խմբաքանակը 2 օրվա ընթացքում կհասնի Հայաստան»,- պարզաբանեց Գեղամ Գեւորգյանը: Եթե պարզվի որը, 20 դրամով ներմուծված դիմակը վաճառվում է, օրինակ, 200 դրամով, ապա այդ տնտեսվարող սուբյեկտը, ըստ Գեւորգյանի, պատասխանատվության կենթարկվի: «Հայաստանում որոշ կարի ձեռնարկություններ, անհրաժեշտության դեպքում, պատրաստ են անցնել դիմակների արտադրությանը: Ինչ վերաբերում է մեծ մասշտաբով դիմակների ներմուծմանը, ապա դա արդեն բիզնեսի խնդիրն է, սակայն, կարծում եմ, որ շուտով դիմակների պահանջարկը կնվազի ամբողջ աշխարհում»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ