News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ջրամատակարարումը Հայաստանում իրականացվում է համաձայն գրաֆիկի: Այս մասին հայտնում է ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը:

Ի կատարումն ՀՀ Պարետատան կարգադրության՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է. ոչինչ, իրավիճակը շտկվելուց հետո համատեղ ուժերով արագորեն կլուծվեն առաջացած խնդիրները: Սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով:

Ինչպես տեղեկացնում է ընկերության Տեխնիկական տնօրինության Կենտրոնական կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, ներկայումս որեւէ խնդիր համակարգում չկա, ջրարտադրությունը աղբյուրներում այս պահին կազմում է 16205 լիտր վայրկյանում, հայտարարված գրաֆիկն ապահովվում է ամենուր:

Ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ, կարգավարական ծառայություններ, 185 հեռախոսային կենտրոն, շահագործման տեղամասեր … Ամենուր աշխատանքը շարունակվում է հաստատված կարգով: Հեռախոսազանգերը ընդունվում են, վթարները վերացվում են ժամանակին: Այս օրերին, առավել քան նախկինում, համակարգի աշխատակիցները գիտակցում են իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվությունը հանրության առջեւ: Անգամ նրանք, ովքեր անցել են հեռահար աշխատանքի, ամեն պահի կարող են մեկնել հավանական պատահարի վայր:

Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատում է արտակարգ պայմաններում, պատրաստ ամեն վայրկյան արձագանքելու առաջացող մարտահրավերներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ