News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Vesti.am–ը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ավելի են խստացվել արտակարգ դրության խաղի կանոնները։ Վարակվածների թիվն աճել է։ Այսօրվա տվյալներով կա 265 վիրուսակիր։

Կառավարությունն ուշացած, բայց այդուհանդերձ փորձում է թույլ չտալ համաճարակի լայն տարածումը։

Զարմանալի է, որ այս պայմաններում Արցախում լուռ են։ Չեն նկատում կամ չնկատելու են տալիս կորոնավիրուսի թեման։ Հույսները թթի օղու վրա՞ են դրել, թե՞ ժինգյալով հացի։ Նիկոլությու՞ն են անում։

Իսկ եթե լուրջ, ապա ճիշտն ընտրությունների հետաձգումն է։ Այստեղ անելիք ունեն Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Արցախի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը նաև նախագահի թեկնածու է առաջադրված։

Ասում են, որ իրավական խնդիրներ կան և դա է պատճառը, որ Սահակյանը հապաղում է և արտակարգ դրություն չի հայտարարում, չի հետաձգում ընտրությունները, սակայն սա թերի փաստարկ է։

Իրավիճակը ֆորսմաժորային է և կա լրջագույն ռիսկ, որ ընտրատեղամասերում կարող է վարակը տարածվել ու ներթափանցել բանակ։ Իսկ թե ինչ կնշանակի մեր անվտանգության համար բանակի վարակումը, պարզաբանման կարիք չունի։

Արտակարգ դրության հայտարարման հարցում Բակո Սահակյանից առավել մեծ պատասխանատվություն է կրում Արայիկ Հարությունյանը, քանզի նրան է պատկանում խորհրդարանի հսկիչ փաթեթը։ Խորհրդարանը կարող է արտահերթ հավաքվել, լուծել իրավական հարցերն ու փրկել մարդկանց առողջությունը։ Սակայն դա չի արվում։ Ըստ երևույթին գործ ունենք չոր և ցինիկ հաշվարկի հետ։

Բանն այն է, որ Հարությունյանի համար նախընտրական փուլի ամեն մի օրը մեծ գումար է։ Դա է պատճառը, որ նա շահագրգռված չէ ընտրությունների հետաձգմամբ։ Այսինքն ստացվում է այնպես, որ իրական իշխանություն ունեցող Հարությունյանը արցախցիների կյանի ու առողջության գնով ուզում է արագացնել ընտրությունները, որպեսզի շատ փող չծախսի։ Ահա թե ինչու է հապաղում Հարությունյանը»։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ